Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Mehr-ը, այդ քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական երեք երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ դրանք հիմնված չեն իրավական հիմքի վրա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT