Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ագրեսոր երկրի ագրեսիվ օրակարգն ու անհեթեթ մեղադրանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ՝ արդեն ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հոխորտացել է Հայաստանի հասցեին, թե իբր պատերազմի ժամանակ Հայաստանը կասետային զենքերով ու հրթիռներով ռմբակոծում էր Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, իրենք պաշտպանվում էին և հանձնառու էին ՄԱԿ-ի բանաձևերի իրականացմանը և այլն։

Պարզ է, որ Ալիևը միջազգային հանրության շրջանում փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր քիչ չէ Հայաստանը Ադրբեջանի տարածքներն է «օկուպացրել», մի հատ էլ ռազմական ագրեսիայի է դիմել։ Հայաստանին հանցագործությունների մեջ է մեղադրում մի երկիր, որը ռազմական հանցագործությունների իրականացման հարցում ոչ մի միջոցի առաջ կանգ չի առել ու չի առնում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական ու, ընդհանրապպես, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ակնհայտ են՝ սկսած խաղաղ բնակչության թիրախավորումից, էթնիկ զտման կազմակերպումից մինչև գերիների խոշտանգում։ Եվ այս ամենն արձանագրված է միջազգային մարդասիրական կազմակերպությունների տարբեր զեկույցներում ու վերլուծություններում։

Ռազմական գործողություններից տարիներ են անցել, բայց Բաքուն մտադիր չէ անգամ ռազմագերիներին վերադարձնել։ Նույնիսկ «Կարմիր խաչի» գրասենյակը փակեցին, որ չլինեն գերիների հետ հանդիպողներ, նրանց վիճակով հետաքրքրվողներ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում մշակութային արժեքներին են բացահայտ պատերազմ հայտարարել այն աստիճանի, որ արդեն խորհրդային ժառանգության կոթողներն են ոչնչացնում։ Ու այնպիսի վայրագություններ են իրականացնում, որ անգամ ռուսական կողմն արձագանքեց՝ հատկապես Այվազովսկու հուշարձանի ոչնչացման հետ կապված։ Ադրբեջանը նպատակ է դրել ուղղակի վերացնել հայկական հետքը, դրա համար էլ հայերի հազարամյակների պատմությանը վերաբերող ամեն ինչ ոչնչացվում է։ Իսկ աշխարհը լուռ է։ Ավելին, այս պարագայում միջազգային հանրությունը ոչ միայն ընդունում է Ադրբեջանին ու այդ երկրի նախագահին, այլև ազատ կերպով հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի ամբիոնից և այլ հարթակներից հպարտանալ իր ռազմական հանցագործություններով, ավելին՝ Ադրբեջանը «ագրեսիայի զոհ» ներկայացնել։

Այնինչ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային դատարանի առաջ պետք է կանգնած լիներ, քանի որ դրա հետ կապված ապացույցների պակաս չկա։ Բռնապետական Ադրբեջանի գործելակերպը միշտ էլ միտված է եղել սադրանքների հրահրման ուղղությամբ։ Ու եթե այս պահին հարաբերական խաղաղություն է, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ որոշ ժամանակ հետո Ալիևը նորից գործի չի դնի իր ագրեսիվ օրակարգը և սահմանային լարվածության հրահրումը։

Բայց խնդիրը միայն միջազգային հանրությունը չէ, այն նաև Հայաստանի հետ է կապված։ Եթե ՀՀ իշխանությունները երկրի ներսում առյուծ են զգում, տարբեր իրավական լծակներով ճնշում են ընդդիմությանը և փորձում լռեցնել ընդդիմադիրներին, ապա դրսում ուղղակի թուլամորթի տպավորություն են թողնում, քանի որ Ադրբեջանի առաջ բացել են զիջումների ճանապարհը։ Ինչ Ադրբեջանը ցանկանում է, խաղաղություն հաստատելու անվան տակ կատարում են, անգամ արդեն իսկ հայտարարել են, թե Սահմանդրությունն են փոխելու, ու հռչակել են Չորրորդ հանրապետության օրակարգը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի օրակարգը ու «գործ է տալիս» սեփական պետության դեմ՝ հայտարարելով, թե ի՞նչ գործ ուներ Հայաստանի զինվորն Արցախում։

ՀՀ իշխանությունները ձախողել են անվտանգության հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնություն։ Ու այս թեման չի վերաբերում միայն ռազմական ոլորտին, այլ նաև դիվանագիտական և իրավական ճակատներին։ Օրինակ՝ մի ժամանակ նրանք ամեն կերպ հիմնավորում էին Հռոմի ստատուտը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանին միանալու հանգամանքը նրանով, որ Հայաստանի դեմ կոնկրետ ռազմական հանցագործություններ են իրագործվել, որոնք պետք է հետաքննվեն։ Դրա արդյունքում նույնիսկ փչացրեցինք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու հանրությունն էլ հույս ուներ, որ միջազգային արդարադատական գործընթացը շուտով կարող է սկսվել։

Իսկ հետո պարզ դարձավ, որ Հայաստանը հրաժարվում է միջազգային ատյաններում առկա բոլոր հայցերից։ Ու մինչ Ադրբեջանն առաջ է տանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը, ՀՀ իշխանությունները ոչ միայն մոռացել են Արցախի դեմ իրագործվածը, այլև նույնիսկ մշակութային արժեքների ոչնչացման մասին որևէ ձայն չեն հանում։ Նրանք խաղաղության լոզունգների ներքո բացել են կործանման ճանապարհը։ Չկա որևէ դիմադրություն։ Թերևս ինչ-որ առումով ՀՀ իշխանության հույսն այս պարագայում, հնարավոր է, Թրամփի միջնորդությունն է, բայց նրա պաշտոնավարման ավարտից հետո ի՞նչ է լինելու, մի՞թե չեն մտածում այս մասին։ Չորս տարի հետո, երբ ԱՄՆ-ում նոր վարչակազմ կձևավորվի, Ալիևն արդեն կարող է հայտարարել, թե «Թրամփի ուղի» չի լինելու, լինելու է «Զանգեզուրի միջանցք»։ Չնայած... հիմա էլ է ասում, ի՞նչ չորս տարի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում