Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Որո՞նք են «դրսի» իրական հետաքրքրություններն ու շահագրգռությունները տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև բանակցությունների թեման եղել է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը, ինչպես հիմա է ներկայացվում, այլ Արցախյան հիմնահարցը։ Ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնել էր գլխավոր միջնորդական առաքելությունը, որը պետք է բերեր Արցախյան հիմնախնդրի որոշ չափով բալանսավորված լուծման։

Հենց Մինսկի խմբի գործունեության արդյունքում է, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, և Ռուսաստանը համատեղվում էին մեկ հարթակում և փորձում էին միմյանց հետ աշխատել։ Ու քանի որ համանախագահության ինստիտուտը կոնկրետ դեմ էր արտահայտվում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը, ինչն ամրագրված էր խնդրի կարգավորման գլխավոր սկզբունքներում, դրանով դիվանագիտական ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասով, ինչի մասին Ալիևն անձամբ ինքն է խոստովանել։ Հենց դրանով էր պայմանավորված, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել ազատվել միջնորդական ձևաչափից։

Եվ ահա, որպես «երկնային մանանա» նաև այս առումով՝ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը տվեց դրա հնարավորությունը։ Հենց սկզբից՝ Դուշանբեում առանձին վերելակային հանդիպման ժամանակ, նաև դրանից հետո Փաշինյանը սկսեց ադրբեջանական կողմի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնալ՝ միջնորդական առաքելությանը նշանակություն չտալով։ Արդյունքում աստիճանաբար Մինսկի խումբը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Իսկ այդ դեպքում պարզ է, որ ինչքան էլ միջնորդները տրամադրված լինեին խնդրի լուծմանը, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» չէին կարող լինել այդ հարցում։ Դե, տրամաբանական հարց է ծագում՝ իրենք ինչի՞ համար են, եթե կողմերը տարանջատ պայմանավորվում են մինյանց հետ։ Դրա համար էլ դեռևս նախքան ուկրաինական պատերազմը, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները խոր լարվածության փուլ չէին տեղափոխվել, համանախագահության ֆորմատը սկսեց չգործել, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն տվեց ռազմական գործողություններ սկսել։

Թերևս հայկական կողմը ևս դեմ չէր դրանց սկսմանը, ինչին կարելի է հանգել՝ վերլուծելով պաշտոնական խողովակներով հնչող հայտարարությունները։ Ու արդեն խնդրի լուծման բանալին ռազմական ուժի կիրառման արդյունքներում էր որոշվելու։ Այդպես Մինսկի խումբն ընդհանրապես դուրս թողնվեց գործընթացից։

Իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները թաղելուց հետո սկսվեց հայ-ադրբեջանական սեպարատ առցանց դիվանագիտությունը, երբ հայկական կողմն իր առաջարկություններն էր անում, բայց ադրբեջանական կողմը դրանք մերժած ու սեփական պահանջներն առաջ մղած փաստաթուղթ էր ներկայացնում։ Բաքվի առանցքային պահանջներից մեկը հենց այն էր, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերացվի։ Իսկ ինչո՞ւ է Բաքվի համար այս հարցն այդքան կարևոր. պարզ է՝ իրավիճակի փոփոխության արդյունքում այս ֆորմատը կարող է վերակենդանանալ, իսկ այդ դեպքում Բաքուն, որը միակողմանիորեն է գործել ու ռազմական հանցագործություններ իրականացրել, ստիպված էր լինելու բախվել իր գործողությունների հետևանքներին։

Եվ ահա, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պայմանավորվածության արդյունքում կողմերից դիմում հղվեց ԵԱՀԿ-ի նախագահությանը՝ համանախագահության ինստիտուտը լուծարելու կապակցությամբ։ Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում։ Ունենք մի իրավիճակ, որ Ֆրանսիան, որը մի ժամանակ Արցախի հարցով շատ ակտիվ էր, այսօր լիովին պասիվ դիրքորոշում ունի։ Եթե մի ժամանակ Շառլ Միշելի գլխավորությամբ ԵՄ-ն փորձում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն ստանձնել ու որոշակի պայմանավորվածություններ ամրագրել, այսօր ոչ միայն ակտիվ չէ, այլև իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ, իրենց ամենից շատ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է հետաքրքիր։ Ռուսաստանը նույնպես կենտրոնացած է գլխավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանը տարածաշրջանից ոչ մի տեղ չի գնացել, ու եվրոպական ուղղությամբ խնդիրները կարգավորելուց հետո միանշանակ իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի վրա։

Փոխարենը վերջին շրջանում ակտիվ է ԱՄՆ-ն, ու հենց այս երկրի նախագահի միջնորդության արդյունքում էր, որ ձեռք բերվեց «Թրամփի ճանապարհի» մասին պայմանավորվածությունն, ու վաշինգտոնյան հանդիպման ժամանակ էր, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Այդուհանդերձ, պարզ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը ամերիկյան վարչակազմի համար առաջնահերթություն չէ, դրա մասին է վկայում այն, որ Թրամփի վարչակազմը իզոլացման քաղաքականություն է վարում և ավելի շատ կենտրոնացած է սեփական խնդիրների վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում