Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Միքայել Սրբազանին ցանկանում են մեկուսացնել Վեհարանը գրոհելուց առաջ

Դատախազությունը միջնորդել է 2.5 տարվա ազատազրկմամբ դատապարտել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Օրեր առաջ դատարանը մեղավոր էր ճանաչել Սրբազանին, իսկ այժմ սկսել են լրացուցիչ լսումներ պատժաչափը որոշելու համար։ Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Շիրակի թեմի առաջնորդն մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերը վերածում է գործող իշխանությունների խստորեն քննադատելու և նրանց հողին հավասարեցնելու ներկայացումների։

Դատախազությունն էլ որոշել է միջին ազատազրկում պահանջել, թեև լավ հասկանում են, որ Աջապահյանին դժվար կլինի պահել անազատության մեջ։ Իրականում Փաշինյանի խնդիրը մեկն է՝ առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները կալանքի տակ պահել Միքայել Սրբազանին։ Խոսքը ոչ միայն ընտրություններում Միքայել Սրբազանի բավականաչափ հատու և ամուր խոսքի մասին է, այլ նաև Մայր Աթոռի հասցեին գործող իշխանությունների արշավանքի մասին։ Փաշինյանն այժմ ակտիվորեն պատրաստում է Էջմիածնում կայանալիք իր հավաքը, որի ավարտից հետո փորձելու է թարմ ուժերով գրոհել Վեհարանը՝ հասնելու Գարեգին Բ-ի հեռացմանը։ Այդ նպատակով, ի դեպ, իշխանությունները սերտորեն համագործակցում են նաև որոշ ամուսնացած քահանաների հետ։ Չի բացառվում, որ հենց վերջիններս կգտնվեն առաջին շարքերում գրոհի ժամանակ՝ Վեհափառին հեռացնելու նպատակով։

Շուշան Ասատրյան