Փաշինյանը լկտիանում է ընդդիմության անատամության պատճառով
Խորհրդարանական ընդդիմության անատամության դրսևորումները գործող իշխանություններին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ լկտիանալու հնարավորություն են տվել և, ըստ էության, թերևս պետք է համաձայնվել Նիկոլ Փաշինյանի որոշ պնդումների հետ այս մասով։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը վիճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, և ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լինեին, դուք էս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ էիք արել: Վաշինգտոնի հռչակագրից հետո, Խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո ի՞նչ գործ ունեք խորհրդարանում: Եթե ամեն ինչ այդպես վատ է, դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել. կանգնեք, էլ չնստեք. ի՞նչ գործ ունեք այստեղ: Բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ո՞ւր են ձեր զանգվածները, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի՞, բա եկել նստել եք, գործուղումների եք գնում»,- նշել է Փաշինյանը։
«Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավորի՝ Ագնեսա Խամոյանի հարցին էլ Փաշինյանը ընդհանրապես զավեշտալի պատասխան է տվել։ «Ե՞րբ պարզեցիք, որ դատավոր Արմեն Դանիելյանը գանձ է, պատմեցի՞ք արդյոք ՄԻԵԴ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան»,- Փաշինյանին հարցրել է Ագնեսա Խամոյանը։ «Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից և ձեր ֆրակցիայից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»,– պատասխանել է Փաշինյանը։ Իսկ ընդդիմությունը ասելիք չի ունեցել իշխանությունը զավթածի այս հեգնական հայտարարություններին։
Ըստ էության, Փաշինյանը ճիշտ է ասում։ Եթե ընդդիմությունը վստահ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դավաճան է, պետք է հեղափոխություն անեին, այլ ոչ թե խորհրդարանում «պարոն վարչապետ»-ով դիմեին նրան։ Եվ բնական է, որ նման պայմաններում «Քաղպայմանագիրը» շարունակի լկտիանալ ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։
Մերի Ալեքսանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT