Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ուշիմ աշակերտի պես, Ալիևի առջև կքած. Փաշինյանը` Դանիայում

Երեկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մեղմ ասած՝ տեսարանը, որի տեսանյութը տարածել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, գարշելի էր։ Նույնիսկ անաչառ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը ուշիմ աշակերտի պես նստել է չռված Ալիևի դիմաց և խելոք լսում է նրա բոլոր հանձնարարականները։ Վաղուց այլևս զարմանալի չէ, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է խեղճացած երեխայի կամ խամաճիկի պես․ ժպտում է անհեթեթ և որևէ կերպ հայկական շահերն առաջ մղել չի պատրաստվում։

Կոպենհագենում կայացած հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերն ընդգծել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանական քարոզչամեքենան փորձում է այս հանդիպումը ևս մեկ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնել, մինչդեռ իրականում ակնհայտ է, որ սուրճի սեղանի մոտ ընդամենը մի քանի րոպե մտքեր են փոխանակել։ Ավելի ճիշտ՝ Ալիևը խոսել է, Փաշինյանը լսել, և ընդամենը այսքանը։ Որևէ նշանակալի իրադարձություն կամ պայմանավորվածություն այս հանդիպումից սպասել չարժե։ Ավելին, Ադրբեջանից առայժմ որևէ հստակ պայմանավորվածության կատարում նույնպես սպասել պետք չէ․ այդ երկիրը շարունակում է առաջ մղել իր նախապայմանները և որևէ կերպ չի թուլացրել ռազմատենչ հռետորաբանությունը։

Նանե Առուստամյան