Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Ժողովրդական վստահությունն՝ ընդդեմ քաղաքական անհանդուրժողականության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը նոր թիրախ ընտրեց իր ուղղորդված հարձակումների համար՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը դարձավ հրապարակային քննադատության զոհ՝ ոչ պակաս կոշտ, քան հոգևորականները։

Փաշինյանը հայտարարեց, որ «այդպիսի կերպարները» պետք է դուրս մղվեն քաղաքական և հասարակական դաշտից՝ «ժողովրդավարական մեթոդներով» (երևում է՝ ընդդիմադիր գործչին ուղղված բացահայտ սպառնալիքները, ըստ Փաշինյանի, կարող են համատեղվել ժողովրդավարության հետ)։ Ավելին, Ղուկասյանի ընտրվելը որակեց որպես «թյուրիմացություն» (չնայած նա ընտրվել է արդեն վեցերորդ անգամ), առանց որևէ ապացույցի մեղադրեց նրան ընտրակաշառք բաժանելու մեջ (մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման խախտումներ չի արձանագրել) և շարունակաբար պնդեց, թե Ղուկասյանը խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ի՞նչն էր պատճառը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսքան կտրուկ արձագանքեց։ Փորձենք հասկանալ։

Փաշինյանի հուզական պոռթկումը հետևեց Ղուկասյանի՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու նպատակահարմարության մասին հերթական հայտարարությանը։ Այդ միտքը նոր չէ, այն բազմիցս հնչեցվել է։ Բայց այս անգամ քաղաքապետը հավելեց, որ նման միության մեջ Հայաստանը կպահպանի իր անկախությունը՝ պաշտպանվելու համար Թուրքիայից։ Փաշինյանը տարիներ շարունակ կառուցել է քաղաքականություն, որը ենթադրում է Հայաստանի խոցելիություն Թուրքիայից, ուստի նման հայտարարությունը նրա համար դարձավ ինչպես «կարմիր լաթ» ցուլի համար, և հետևեց կտրուկ ու հուզական արձագանք։

Ինչ վերաբերում է «ինքնիշխանություն» բառի օգտագործմանը, այստեղ առանձին պատմություն կա։ Տպավորություն է, որ Փաշինյանը կա՛մ չի հասկանում այդ եզրույթի իմաստը, կա՛մ էլ թքած ունի ավանդական իմաստի վրա։ Ըստ բառարանի, «ինքնիշխանություն» նշանակում է պետության լիարժեք անկախություն՝ ներքին և արտաքին քաղաքականության իրականացման հարցում։ Բայց Փաշինյանի մեկնաբանությամբ, «ինքնիշխանության պաշտպանությունը» նշանակում է միակողմանի զիջումներ Թուրքիային, իսկ այդ քաղաքականությանը հակադրվողներին նա մեղադրում է «ինքնիշխանության խախտման» մեջ։ Թվում է՝ Փաշինյանը ձգտում է մոնոպոլիզացնել ոչ միայն «ինքնիշխանություն» բառը, այլև «խաղաղությունը»՝ դրանց վերագրելով միայն իրեն հարմար իմաստ։ Նրա խոսքում «ինքնիշխանություն» նշանակում է թուրքական պայմաններին ենթարկվել, ազգային խորհրդանիշերից հրաժարվել, զինաթափվել՝ ըստ Անկարայի պահանջի, վերաշարադրել Սահմանադրությունը, աչք փակել ՀՀ միջազգային ճանաչում ունեցող տարածքների փաստացի օկուպացիայի վրա և պատրաստ լինել Բաքվի պահանջով 300000 ադրբեջանցու ընդունել Հայաստանում՝ մշտական բնակության։ Եվ այս ամենը նա անվանում է «ինքնիշխանության պաշտպանություն»։ Ցանկացած այլընտրանքային մոտեցում ընկալվում է որպես սպառնալիք։

Բացի այդ, մի քանի օր առաջ Ղուկասյանը, մեկնաբանելով Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին լուրը, բավական կոշտ գնահատական տվեց իրավիճակին՝ նշելով, որ ժողովրդի կողմից ընտրված և վստահություն վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների, իսկ իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։ Հայաստանում յուրաքանչյուրի համար էլ ակնհայտ է, որ դա համապատասխանում է իրականությանը, սակայն նման ուղիղ խոսքը զայրացրեց իշխանությանը։

Կա նաև մեկ այլ հանգամանք. Ղուկասյանն ընդգծեց, որ չի պատրաստվում միանալ ավանդական ընդդիմադիր ուժերին։ Իսկ «երրորդ ուժը» Հայաստանում նրա գլխավոր վախն է։ Այդ պատճառով էլ նա կտրուկ է արձագանքում յուրաքանչյուր ինքնուրույն ընդդիմադիրի։

Այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանը, կարծես, որոշել է պայքարել։

Նախ՝ նա հրապարակեց կոնկրետ խախտումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից. ըստ նրա, ընտրողներին առաջարկվել են դրամական պարգևներ՝ հասնելով մինչև 60 հազար դրամ, իսկ Գյումրի են տեղափոխվել կուսակցության անդամներ տարբեր մարզերից՝ գրանցվելով քաղաքում։ Մեկ տանը, ըստ քաղաքապետի, գրանցվել է 57 մարդ։ Այս մեղադրանքները լուրջ են և կարող են հարվածել Փաշինյանի՝ առանց այդ էլ խախուտ հեղինակությանը, որը պարծենում է, թե Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Եթե այս տեղեկությունները հաջողվի հաստատել, օրինակ՝ փաշինյանականների մասսայական գրանցումը Գյումրիում, հետևանքները կարող են լինել զգալի։ Սակայն, կարծում ենք, իշխանությունը արդեն քայլեր է ձեռնարկել հետքերը մաքրելու համար:

Երկրորդ՝ Ղուկասյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին դատական հայց կներկայացնի ՀՀ կառավարության դեմ։ Նրա խոսքով, Գյումրու բյուջեից դուրս է բերվում 58 միլիարդ դրամ, իսկ վերադարձվում է ընդամենը 4 միլիարդ, այն դեպքում, երբ պետք է վերադարձվեր 27 միլիարդ։ Փաշինյանին, իհարկե, անհրաժեշտ են միջոցներ արտասահմանյան ուղևորությունների և միջոցառումների համար, որոնք ուղեկցվում են գեղեցիկ լուսանկարներով։ Բայց նման վերաբերմունքն իրենց հարկերի հանդեպ Գյումրու բնակիչներին վրդովեցնում է։ Բացի այդ, հաստատվել է Գյումրու զարգացման գլխավոր հատակագիծը, սակայն իշխանությունը խոչընդոտում է դրա իրականացումը։ Այս հարցերը Ղուկասյանը մտադիր է լուծել դատական ճանապարհով։ Դա միամտություն է, թե ոչ, կտեսնենք։

Ընդհանրապես, պետք է նշել, որ Փաշինյանի խոսելաոճը ընդդիմախոսների հանդեպ դառնում է անտանելի։ Տպավորություն է, որ նա մոռանում է, որ պաշտոնական անձ է։ Նույնքան վիճահարույց են նաև այն մեթոդները, որոնք նա առաջարկում է։ Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ պատրաստվում է «դուրս շպրտել» ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին՝ ոչ թե ծառայողական խախտումների, այլ տեսական մտքերի համար, որոնք հակասում են իր տեսակետին, կարելի է արձանագրել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սխալ է ըմբռնում «ժողովրդավարություն» բառի իմաստը։ Նույնքան սխալ, ինչպես, «ինքնիշխանություն» և «խաղաղություն» բառերի դեպքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում