Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Վստահության հարցը ոլորտի գլխավոր խնդիրն է. ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն

Տարեսկզբին աշխատակիցների հետ ծագած սոցիալական խնդիրները լուծվել են 10-11 օրվա ընթացքում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերությունը» («Mining Armenia Forum 2025») համաժողովի ժամանակ հայտարարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Մինչ աշխատակիցները կհայտարարեին իրենց դժգոհությունը, նրանց հստակ տեղեկացվել էր, որ իրենց ուզածը արվում է և որ առաջընթացն արդեն իսկ գրանցվել է։ Սակայն սա բավարար չէր և մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտեցին բունտի միջոցով։ Իրավիճակը կարգավորվեց, բայց մենք դրանով չսահմանափակվեցինք. պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, միջոցառումներ են իրականացվում և աշխատակիցների մտահոգություններին ավելի մեծ ուշադրություն է դարձվում», - նշել է Ստեփանյանը։

Նրա գնահատմամբ խնդրի արմատը կայանում է ընկերության գործընթացներում աշխատակիցների ներգրավվածությամբ, ինչը կարող է թույլ տալ ապագայում խուսափել նման դեպքերից: Նա կարծում է, որ այս փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել աշխատակիցների հետ և մեծ ուշադրություն հատկացնել նրանց։

Նա նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի համայնքը լինի ամեն ինչի կենտրոնում, այդ դեպքում աշխատանքի հաջողությունը ժամանակի հարց է։

Ստեփանյանը հավելել է, որ վստահության հարցը ոլորտի գլխավոր խնդիրն է։ «Մենք տեսել ենք, թե ինչպես կարելի է վստահություն կառուցել ինստիտուցիոնալ մակարդակում՝ տարիների ընթացքում կազմակերպության և համայնքների միջև նման հարաբերություններ զարգացնելով և թե ինչպես այն կարող է կորչել շատ կարճ ժամանակում։ Սա կարող է աղետալի ազդեցություն ունենալ համայնքի, ընկերության և կենտրոնական կառավարության վրա, յուրաքանչյուրի վրա յուրովի․ մեկի վրա՝ աշխատատեղերի տեսքով, մյուսի վրա՝ ներդրումների տեսքով և այլն։ Ամուլսարի դեպքում վստահության վերականգնման համար բազմաթիվ տարիներ պահանջվեցին։

«Վստահության կորուստ եղել է նաև ԶՊՄԿ-ի դեպքում։ Ես միացա ընկերությանը այն ժամանակ, երբ փորձեր էին արվում այն վերականգնել ինստիտուցիոնալ մակարդակով՝ համայնքների հետ համագործակցության հուշագրեր ստորագրելու միջոցով»։

«Սակայն մի բան է թուղթ ստորագրելը և մեկ այլ բան է՝ վստահության մակարդակը պահպանելն ու զարգացնելը։ Եթե դրանից հետո քայլեր չեն արվում, վստահությունը կարող է շատ կարճ պահպանվել։ Մենք հույն ունենք, որ ներկայիս միտումը կպահպանվի համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է Ստեփանյանը՝ կոչ անելով չմոռանալ նաև կենտրոնական իշխանությունների մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են վստահության ձևավորման վրա։