Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Մեզ, հայերիս, համար Վրաստանի օրինակը պետք է դաս լինի, որ երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը տանելու է Հայաստանին պետականության և ժողովրդի վտանգման․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Մեծ հաշվով Արևմուտքը Վրաստանից պահանջում է «ՉԳՑԵԼ» իրեն և կանգնել հավաքական Արևմուտքի կողքին, օգնել հավաքական Արևմուտքին Ռուսաստանը քանդելու գեոպոլիտիկական գործողության մեջ։
 
Վրաստանի դերը` 2-րդ ճակատ բացելն է, և, ինչպես Արևմտյան գործիչները ուղիղ տեքստով Բիձինա Իվանաշվիլիին են փոխանցել իրենց տեսակետը, Վրաստանը պետք է պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, մի երկու օր կռվի, որից հետո բարձրանան սարերը և դառնան պարտիզաններ, բնականաբար՝ արդյունքում ունենալով տասնյակ հազարավոր զոհեր և պետականության կորուստ։
 
Հիմա Վրաստանը չի ցանկանում выполнить Արևմուտքի այդ պահանջը, իսկ Արևմուտքի տեսանկյունից դա նշանակում է, որ Վրաստանը ուզում է «գցել» Արևմուտքին։ Արևմուտքն ասում է, երբ ամեն ինչ լավ էր, դուք, վրացիներ, սիրում էիք մեզ, գալիս էիք դեպի Արևմուտք, իսկ հիմա, երբ պետք է աջակցեք Արևմուտքին, ուզում եք «թռնել մեր վրայից» (ժողովրդական լեզվով ասած)։
 
Ես բազմիցս նշել եմ, որ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ՝ ինչո՞ւ, որովհետև Արևմուտքը թույլ չի տալիս։ Արևմուտքն ասում է, եթե դու իմ հետ ես, ուրեմն պետք է իմ հետ լինես և լավ, և վատ օրերին, և պետք է օգնես ինձ իմ գեոպոլիտիկ խնդիրները լուծելու ճանապարհին, այսինքն` դու պետք է ինքնազոհության գնաս որպես պետություն և ժողովուրդ, կորցնես քո պետականությունը, զոհես քո ժողովրդին հանուն Արևմուտքի շահերի։
 
Սա է Արևմուտքի պահանջը Վրաստանից, բայց նաև սա է Արևմուտքի պահանջը մնացած բոլոր հետսովետական երկրներից և ոչ միայն, որոնք ուզում են ինտեգրվել այսպես ասած՝ հավաքական Արևմուտք։
 
Մեզ, հայերիս, համար Վրաստանի օրինակը պետք է դաս լինի, որ երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը տանելու է Հայաստանին պետականության և ժողովրդի վտանգման, որովհետև Արևմուտքը Հայաստանից ևս պահանջելու է աջակցել հավաքական Արևմուտքին՝ Ռուսաստանի քանդման գործընթացում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դառնալու է Ռուսաստանի թշնամին՝ իր բոլոր հետևանքներով։
 
Թե մեզ թվում է, որ կարողանո՞ւմ ենք «գցել» Արևմուտքին, թե մեզ թվում է, որ մենք այնքան խելացի ենք, որ կարող ենք երկու լարի վրա խաղալով փախչել, խաբել և շուստրիություններ անելով օգտագործել և Արևմուտքին, և Ռուսաստանին և նրանց բոլոր դաշնակիցներին, սա, իհարկե, միամիտ և ոչ ճիշտ մտածողություն է։ Մենք պետք է կարողանանք մեր շահերը հաշվել և առաջնորդվել մեր պետական շահերով, իսկ Հայաստանի պետական շահերը համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, ի դեպ՝ Վրաստանի պետական շահերը ևս համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, բայց հիմա Արևմուտքը Վրաստանին ասում է, որ դու չես կարող մեզ «գցել» և առաջնորդվել քո պետական շահերով։ Իհարկե այստեղ կա նաև Վրաստանի գործող իշխանության մեծ սխալը՝ նրանք, որքան էլ որ փորձում են հիմա դիրքավորվել դեպի ռուսական կողմնորոշում, այնուամենայնիվ հույս են թողնում, որ կարող են շարունակել երկու լարի վրա խաղալ, որի արդյունքները մենք հիմա տեսնում ենք Թբիլիսիի փողոցներում։
 
Մեծ հաշվով Արևմուտքը Վրաստանի իշխանություններին ասում է՝ կամ դուք գլուխներդ կհավաքեք, կօգնեք մեզ ձեր ինքնաոչնչացման գնով, որպեսզի Ռուսաստանը քանդենք, կամ մենք պետք է Վրաստանում հեղափոխություն անենք, իշխանության բերենք այնպիսի ուժերի, ովքեր կգան և խելոք կանեն այն ամենը, ինչ նրանցից պահանջում է Արևմուտքը։ Ահա սա է երկու լարի վրա խաղալու քաղաքականության արդյունքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։