Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․ Երևանի ապագայի մասին խոսքը՝ նոր քաղաքական շրջադարձի նախանշան

ԱԱԾ մեկուսարանից հնչած Սամվել Կարապետյանի ուղերձը դուրս է զուտ քաղաքի խնդիրների քննադատության շրջանակից․ այն հստակ քաղաքական և քաղաքաշինական հայտարարություն է, որն ուղղված է երկրի մայրաքաղաքի՝ Երևանի ապագային։ Այս ուղերձը ներկայացնում է ոչ միայն տեսլական, այլև մոտեցում՝ «Մեր ձևով» շարժման ծրագրերի հիմքում դնելով համապարփակ զարգացման մոդել։

Կարապետյանի խոսքն ընդգծում է այն, ինչ վաղուց տեսանելի է Երևանի բնակիչների համար․ քաղաքը տասնամյակներ շարունակ զարգացել է հատվածական լուծումներով՝ ասֆալտապատում, ավտոբուսների գնում, անհարկի սրճարանների քանդում։ Մայրաքաղաքի ընդհանուր պատկերը չի համապատասխանում ոչ պատմական ժառանգությանը, ոչ էլ ժամանակակից մեծ քաղաքի չափանիշներին։ Քաղաքաշինական բազմաճաշակությունը, մեծ կանաչ տարածքների պակասը, պատմական շինությունների նկատմամբ անտարբերությունը, տուրիստական ու կոմունալ ենթակառուցվածքների հետամնացությունը՝ այս ամենը փաստում են Երևանի զարգացման սխալ ուղղությունը։

Կարապետյանի գնահատականն այն մասին, որ մայրաքաղաքի առաջընթացի գլխավոր ցուցանիշ չի կարող լինել «ասֆալտի հերթական վերանորոգումը», ուղղված է այն իշխանական լոգիկայի դեմ, որն իրական բարեփոխումները փոխարինում է կոսմետիկ քայլերով։ Նրա ուղերձում առանձնահատուկ շեշտվում է Երևանը որպես տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն դարձնելու գաղափարը։ Այն ենթադրում է միջազգային համալսարանների հիմնում, բարձրակարգ բժշկության զարգացում և ներդրումներ գիտելիքահեն ոլորտներում։ Սա շեղում է քաղաքաշինական քննարկումը զուտ շենքերի ու փողոցների թեմայից և այն կապում է երկարաժամկետ տնտեսական ու սոցիալական զարգացման հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ուրբանիստիկ հաշվարկներին և ներդրումային խոշոր ծրագրերին, որոնք նախատեսված են քաղաքի բակերի, շենքերի ֆասադների և բնակարանային ֆոնդի արդիականացման համար։ Կարապետյանի նշած «տխուր 90-ականների հիշեցնող բակերը» դառնում են խորհրդանշական օրինակ այն սոցիալական ու էսթետիկ խնդիրների, որոնք տարիներ շարունակ մնացել են անտեսված։

Կարապետյանի հայտարարությունը չի սահմանափակվում քաղաքաշինությամբ․ այն նաև քաղաքական ուղերձ է՝ ուղղված իշխանության ներկայիս պատկերացումների քննադատությանը և հանրությանը նոր օրակարգ առաջարկելու փորձին։ ԱԱԾ մեկուսարանից հնչած խոսքը փաստում է, որ անգամ սահմանափակված պայմաններում Կարապետյանը շարունակում է ներկայանալ որպես քաղաքական խաղացող, ով փորձում է ձևավորել այլընտրանքային զարգացման ծրագիր։ «Մեր ձևով» շարժումը, որի մասին խոսում է Կարապետյանը, փաստացի առաջ է քաշվում որպես համահայկական քաղաքաշինական և սոցիալական քաղաքականության նոր գործիք։ Նրա խոսքում ընդգծվում է՝ Երևանը պետք է դառնա ոչ թե պատահական կառույցների հավաքածու, այլ շքեղ ու հարմարավետ մեգապոլիս, որտեղ ապրելու և աշխատելու պայմանները կհամապատասխանեն 21-րդ դարի չափանիշներին։

Սամվել Կարապետյանի ուղերձը հիշեցնում է, որ Երևանի խնդիրները միայն քաղաքի խնդիրներ չեն․ դրանք երկրի կառավարման մշակույթի և պետական քաղաքականության հետևանք են։

Հայտարարությունը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ գծում է մայրաքաղաքի զարգացման տեսլականը, այլև որովհետև ազդարարում է՝ առաջիկա քաղաքական պայքարը կարող է կենտրոնանալ քաղաքային զարգացման և կառավարման որակի շուրջ։ Այս խոսքը հստակ ցույց է տալիս, որ Երևանը դիտարկվում է ոչ թե որպես վարչական կենտրոն, այլ որպես Համահայկական մայրաքաղաք՝ համաշխարհային չափանիշներին համապատասխանող նախագծերով ու նպատակներով։