Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ծածկադմփոց հայկական ձևով

Հայաստանի Արտգործնախարարությունը փորձում է ծածկադմփոց անել օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած միջադեպը՝ հայտարարելով, թե բուլղարական իրավապահների գործողությունները դիվանագիտական սկանդալ չեն։ Ավելին, ԱԳՆ-ն նաև պարտադրել է Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանին հայտարարություն տարածել և տեղի ունեցածը թյուրիմացություն համարել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել էր նվաստացուցիչ զննության․ նրանց ստիպել էին ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել էին, մի քանի ժամ պահել օդանավակայանի ծառայողական տարածքներում, ապա էլ սպառնալիքներ էին տեղացել։ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի խոսքով՝ տեղի ունեցածը չի որակվում որպես դիվանագիտական սկանդալ։ «Այսուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Հայաստանի դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Անիի համայնքապետարանն էլ նշել է, թե տեղի ունեցած միջադեպը որակում են որպես «թյուրիմացություն»։ Իրականում բուլղարական իրավապահները հրաշալի գիտեին, թե ում նկատմամբ ինչ են անում և միտումնավոր ու կանխամտածված նման գործողություններ են իրականացրել՝ պարզապես ցույց տալով, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք ինքնամոռաց իրենց պատռում են Եվրոպայում հայտնվելու համար, որտեղ նրանց իրականում ոչ ոք էլ չի սպասում։ Ըստ էության, մինչ Բուլղարիայում Հայաստանի դեսպանը պաշտոնական բողոք է ներկայացնում Բուլղարիայի իշխանություններին, Հայաստանի Արտգործնախարարությունը պարզապես փորձում է կոծկել միջադեպը՝ հերթական անգամ ապացուցելով, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ օրգանական կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ և ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է արժանապատվությունը և ինքնասիրությունը։

Ալլա Տիգրանյան