Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները. 5 տարի անց՝ չկան պատժվածներ

44-օրյա արյունալի պատերազմից հետո մեղավորների փնտրտուքը դեռ շարունակվում է․ ովքե՞ր են մեղավոր՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, վիրավորների ու խեղված ճակատագրերի համար։ Հարց, որ հուզում է բոլորին, բայց հինգ տարի անց՝ պատասխան չունի։
Տարիներ են անցել, բայց պաշտոնական պատասխանատվություն այդպես էլ չի ստանձնել ոչ ոք, չկան պատժվածներ։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` պատերազմի պարտության համար, իշխանություններն էլ մեղավոր են կարգում բոլորին․..դասալիքներ, հին ու անպիտան զենք, ոչ մարտունակ բանակ, և ի վերջո՝ Ռուսաստան։
Ըստ իշխանությունների՝ մեղավոր են բոլորը, բացի՝ իրենցից։ Ի վերջո իշխանությունների ձեռամբ հանրության շրջանում կենսունակ դարձավ մի թեզ՝ ռուսական կողմն է հանձնել Արցախը։

Իսկ ի՞նչ են կարծում քաղաքական շրջանակները, ի՞նչ են ցույց տալիս փաստերն ու վերլուծությունները․

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշում է.

«Այս պահին չեմ կարող տալ ավելի հանգամանալից գնահատականներ, քան որ տրվել է: Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ դա ընդամենը մանիպուլյատիվ խոսակցություններ են, որոնք ուղղորդվում են պարզ է` որտեղից: Կարծում եմ, որ այս հարցերի նպատասխանները կգտնվեն միայն իշխանափոխությունից հետո»:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ պատերազմի ողջ ընթացը պլանավորված է եղել։ Արցախցի պատգամավորը նկատում է՝ որքան էլ իշխանությունները կեղծ թեզեր առաջ տանեն, հենց ռուսական կողմի միջնորդությամբ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու փորձեր են արվել․ «Մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչել, դրանք գնաահատականներ չեն, դրանք անձերի հորինած պատմություններ են, դրանք շարունակությունն են 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից տրվող ապատեղեկատվության, որովհետև Արցախում մենք լռիվ այլ իրականության մեջ էինք, Հայաստանում մեր հայրենակիցները լսում էին այլ իրականություն: Սա մեզ համար հնարավորություն է հետևություն անելու, որ իրենք ոչ թե հիմա ստիպված են ստւմ, այլ դա պլանավորված էր, և ճնծումներով իշխանական մեխանիզմների գործածմամբ իրենց փորձում էին լռիվ այլ իրականություն ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանային մեղաավորներ կարգել: Որևէ մեկն իրավունք չունի և համարձակություն չպետք է ունենա մեղադրել բանակին, որովհետև բանակն արել է ոչ թե հնարավորը, այլ անհնարինը: Անհնարինը, ոչ թե նրա համար, որ զենք չկար, զենքի ահռելի քանակությանը զուգահեռ մենք տեսնում էինք հրամանատարական կազմի սխալ ուղորդումները: Միտումնավո՞ր, թե՞ ոչ, դա արդեն պետք է հստակ քննություն կատարվի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, պատերազմից նույնիսկ հինգ տարի անց ես ուզում եմ հասկանալ` պատերազմի ընթացքում ի՞նչ դերակաատարություն պետք է ունենար ռուսաական կողմը, եթե ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ի սկզբանե պլանավորված տապալում էր ողջ պատերազմական գործընթացը»,-ասում է Արցախի պատգամավորը։

Պատերազմից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ իբրև ուսումնասիրելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, սակայն՝ ի սկզբանե այս հանձնաժողովը եղել է ոչ վստահելի, քանի որ հանրությունը և ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ պատերազմը եղել է հենց այս իշխանությունների օրոք, իսկ պարտության մեղավորները չեն կարող քննել դրա պատճառները, առավել ևս ՝ պատժել իրական մեղավորներին։
Այսօր էլ, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջությամբ պատրաստ է, սակայն իշխանությունները հրաժարվում են հանրությանը ներկայացնել՝ ի վերջո ի՞նչ են պարզել, ի՞նչ է տվել այս հանձնաժողովի տարիներ շարունակ աշխատանքը։

Ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական շտաբի գործողությունների հարցում հնչում են բազմաթիվ հակասական գնահատականներ։ Որոշ հրամանատարներ խոսում են անպատրաստ բանակից, մյուսները՝ սխալ ռազմավարությունից։

Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ Արցախը հանձնվեց դավաճանական ծրագրի միջոցով

«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ապօրինի էին, ի սկզբանե նպատակ էին դրել ոչնչացնել բանակը և Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները, ի սկզբանե նպատասկ էին դրել հանձնել Արցախը և իրենց այդ ստոր, դավաճանական ծրագիրն իրագործեցին:
Եթե Արցախը լիներ ռուսներինը, ուրեմն ռուսները կհանձնեին, բայց Արցախը ոնց որ ռուսներինը չէր: Մենք առաջարկում էինք, որ Արցախը մտնի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, մենք առաջարկում էինք, որ Արցախի ԱԺ–ն հայտարարություն անի` խնդրելով ՌԴ–ին ընդունել Արցախն իր կազմի մեջ, արցախցիները ստանան Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ գաղափարն առաջինը տարիներ առաջարկեց մեծ գրող, մտավորական և հասարակական գործիչ Զորի Բալայանը: Այն ժամանակ բոլորը գոռում էին, որ նա դավաճան է, այս է, այն է: Ռուսասստանը կարող է հանձնել այն, ինչ պատկանում է իրեն: Ո՞նց կարող է Ռուսաստանը հանձնել Արցախը, Արցախը հանձնեց Հայաստանի իշխանությունը, որը գոռում էր`«Արցախը Հայաստան է և վերջ»,Արցախը հանձնեց Նիկոլը և նրա հետ իշխանությունը զավթած այդ ոհմակը, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն»,-ասում է Բաբուխանյանը:

44 օր տևած պատերազմը վաղուց ավարտվել է, բայց ճշմարտության պատերազմը դեռ շարունակվում է։ Ովքե՞ր են մեղավոր պատերազմի պարտության, տարածքային և մադկային ծանր կորուստների համար։Հարցեր, ցավոտ հարցեր, որոնք չունեն պատասխաններ: