Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Քաղաքականություն

Փաշինյանը խնդրում է, Ալիևը՝ կրկնում. «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես նոր տրիգեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղուց նկատելի է, որ միակ բանը, ինչի շուրջ Փաշինյանը պատրաստ է վիճել Բաքվի հետ, Սյունիքի մարզով անցնող հայտնի ճանապարհի անվանումն է, որը նա մտադիր է բացել Ադրբեջանի համար՝ անխոչընդոտ երթևեկության նպատակով։

Փաշինյանը համաձայն է «ժամանակակից վերահսկման մեթոդներին», փնտրում է ձևեր՝ կատարելու Բաքվի պահանջը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները «Ադրբեջանից Ադրբեջան գնալիս չհանդիպեն որևէ հայաստանցու», և նույնիսկ պատրաստ է աստիճանաբար «վաճառել» հայ հասարակությանը այդ հատվածի արտատարածքային կարգավիճակը։ Միակ բանը, որ նա խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։

Չէ՞ որ, համոզում է գործընկերոջը Փաշինյանը, այդքան դժվար չէ նախագիծը կոչել «Խաղաղության խաչմերուկ» կամ գոնե «Թրամփի երթուղի՝ հանուն «միջազգային խաղաղության և բարօրության», կրճատ՝ TRIPP։ Չէ՞ որ պայմանավորվել էինք։ Ինչո՞ւ չի կարելի օգտագործել էվֆեմիզմներ՝ խնայելով իշխանության և առանց այդ էլ ոչ ժողովրդական կուսակցության վարկանիշը։

Վերջերս, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա, չի եղել և չի լինելու որևէ փաստաթղթում, որը համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս խոսքերին ուշադրություն է դարձրել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը՝ նշելով, թե Փաշինյանը խոստանում է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինի ոչ մի փաստաթղթում, բայց բաց է մնում հարցը՝ կլինի՞ այն իրականում՝ գետնի վրա։

Թղթերով ամեն ինչ կարգին կլինի, իսկ փաստացի՞։ Չի հստակեցնում։ Եվ դա հասկանալի է՝ այստեղ հիմնական խնդիրն է հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք առավել հարմար են իշխանական քարոզչության համար։

Սակայն Ալիևը այս հարցում բոլորովին անողորմ է Նիկոլի նկատմամբ և սադիստական հաճույքով շարունակում է օգտագործել Փաշինյանի համար այդ տհաճ արտահայտությունը։ Ելույթ ունենալով Գաբալայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, Ադրբեջանի նախագահը կրկին (ինչպես միշտ) խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը խորապես վիրավորեց և՛ Փաշինյանին, և՛ նրա թիմին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը դժգոհում է, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործման հարցը, բայց ահա նորից այդ Իլհամը վիրավորում է…

Ընդհանրապես, հետաքրքիր է իմանալ, թե ինչի վրա է Փաշինյանը ծախսում աշխատանքային հանդիպումների ժամանակը (որոնք կազմակերպվում են բյուջեի հաշվին)։ Ահա, նստել է մի սեղանի շուրջ Ալիևի հետ։ Միգուցե բարձրացնել գերիների կամ փախստականների հա՞րցը։ Ոչ, փոխարենը Փաշինյանը նստած է և խոնարհաբար աղաչում է Ալիևին՝ ավելի զգույշ արտահայտվել, որպեսզի չխրտնեցնի հայ ընտրողներին։ Իսկ Ալիևը շարունակում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»...

Փաշինյանին ու Ալիևին միավորում է այն, որ երկուսն էլ մեծ կարևորություն են տալիս նախագծի անվանը։ Ալիևի համար սկզբունքային է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, և նա շատ ցավոտ է արձագանքում Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը։ Այս հարցում տարաձայնությունները լրջորեն բարդացնում են այն դեկորատիվ բանակցային գործընթացը, որը Փաշինյանը ցուցադրում է հայ հասարակությանը՝ ընտրություններից առաջ։

Հնարավոր է տարբեր կերպ վերաբերվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա վերաբերմունքը նման նեյմինգին (անվանումների օգտագործմանը) շատ ավելի ողջամիտ է թվում։ Իր մամուլի ասուլիսում, խոսելով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների վերանայման տարբերակների մասին, Քոչարյանը առաջարկեց՝ քանի դեռ ուշ չէ, հրաժարվել ամերիկյան օգնությունից և վերահսկողությունից Սյունիքով անցնող ճանապարհի հարցում, ըստ էության՝ հրաժեշտ տալ նրանց, բայց միաժամանակ շնորհակալություն հայտնել և, ուշադրություն, ճանապարհին թողնել «Թրամփի երթուղի» անվանումը։ Իրոք, ինչ նշանակություն ունի անվանումը, կարևոր են իրական գործընթացները, որոնք տեղի են ունենում գետնի վրա։

Եվ եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի համոզել Ալիևին՝ դադարել արտասանել «Զանգեզուրի միջանցք» բառերը, այնուամենայնիվ, այն նախագիծը, որի հետ այս պահին համաձայնել է մեր իշխանությունը, հենց այդ նույն ալիևյան «Զանգեզուրի միջանցքն է», թեկուզ կոչես այն Տիգրան Մեծի անունով։ Հայաստանը այս փորձանքից ազատելու համար պետք է փոխվի ոչ թե ճանապարհի անվանումը, այլ ներկայիս իշխանությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում