Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

5 հոգանոց հանցավոր խումբ է բացահայտվել. 18 բջջային հեռախոս էին գողացել

Մարտի 27-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ եւ գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի եւ Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց:

Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեւանցիներ՝ 21-ամյա Էրիկ Տ.-ն, 32-ամյա Էդգար Ս.-ն, 24-ամյա Վլադիմիր Ս.-ն, 32-ամյա Արամ Ի.-ն եւ 25-ամյա Սուրեն Մ.-ն:

Նույն օրը առավոտյան նրանք գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին:

Պարզվեց նաեւ, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Սուրեն Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են արել նաեւ Վաղարշապատի, Մասիսի եւ Արտաշատի նույն բջջային օպերատորի սպասարկման կենտրոններից:

Մասնավորապես. 2019 թ. մարտի կեսերին Վաղարշապատի սպասարկման կենտրոնից գողացել են 18 հեռախոս եւ հաջորդ օրը վաճառել 280 հազար դրամով: Դրանից հետո գողություն են արել Մասիսի եւ Արտաշատի սպասարկման կենտրոններից, եւ գողացված հեռախոսները Երեւանում 800 հազար դրամով վաճառել Վրաստանի մի քաղաքացու: Այս գումարը եւս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ եւ նույն խանութից նույն կերպ գողացել հեռախոսներ, որոնք դարձյալ վաճառել են նույն անձին:

Ընդ որում, ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր անգամ, նախքան գողությունը, խումբը գտել է նույն մակնիշի եւ նույն գույնի ավտոմեքենա, հափշտակել համարանիշերը, տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշերը, ձեռնոցներն ու դիմակները:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները եւ յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: