Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորը հրաժարվեց քվեարկել Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթին

Երբ Կառավարությունը ներկայացրեց օրինագծերի տվյալ փաթեթը,  որը ներառում էր նշված փոփոխությունները, ես ի սկզբանե դեմ արտահայտվեցի, քանի որ գիտեի ինչ տարընթերցումների դա կարող է հանգեցնել: Այս մասին մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստում, «Ազգային ժողովվի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ըստ պատգամավորի` թեեւ կառավարության ներկայացուցիչները, նիստի ընթացքում, բացատրեցին առաջարկվող փոփոխությունների էությունը, դա նրան չբավարարեց:

Հիշեցնենք, որ խորհրդարանը մարտի 29-ին երկրորդ ընթերցմամբ,  ընդունեց «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման կարգին։ «Կողմ» քվեարկեց 93 պատգամավոր։