Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Առայժմ լուծում չենք գտել․ Փաշինյանը՝ զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողների մասին

Մեր պետությունը, որ ներգրաված է հակամարտության մեջ, պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալ ուղերձ չհղի, եւ սխալ վերաբերմունք չցուցաբերի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք որոշել են գնալ եւ ծառայել Զինված ուժերում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով, թե զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողների խնդրով կառավարությունը ինչ կարգավորում է նախապատրաստում։

«Մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք այդ թեման, թե մենք ինչ կարող ենք անել, որը ճիշտ լինի իր բովանդակությամբ, օրենսդրական տեսակետից։ Մի քանի տարբերակ քննարկել ենք, եւ առայժմ չենք գտել մի այնպիսի լուծում, որի մեջ մենք 100 տոկոս համոզված լինենք, որ ճիշտ ենք վարվում»,- նշեց նա։

Անդրադառնալով Համահայկական խաղերի կազմակերպմանը՝ Փաշինյանը նշեց, որ այս տարի աննախադեպ թվով հայեր են մասնակցելու այդ խաղերին, սակայն նաեւ նշեց, որ այդ տեղեկությունը պաշտոնական չէ, բայց իրեն թվում է, որ տրամաբանական է։