Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները

Լողացող արևային վահանակները դարձել են կանաչ էներգիայի նոր միտում։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք այնքան էլ էկոլոգիապես մաքուր չեն, որքան թվում են, գրում է unian.net–ը։

Օրեգոնի պետական ​​համալսարանի և ԱՄՆ երկրաբանական ծառայության հետազոտողները մոդելավորման ուսումնասիրություն են անցկացրել ԱՄՆ վեց նահանգների 11 ջրամբարների վրա լողացող արևային վահանակների հնարավոր ազդեցությունը որոշելու համար։ Սիմուլյացիան հաստատել է այն, ինչը թվում էր ակնհայտ. ջրամբարի մակերեսը արևային վահանակներով ծածկելը զգալիորեն նվազեցնում է ջրի ջերմաստիճանը, ինչը ազդում է դրա ամբողջ էկոհամակարգի վրա։ «Տարբեր ջրամբարներ տարբեր կերպ կարձագանքեն՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են խորությունը, շրջանառության դինամիկան և ձկնատեսակները, որոնք կարևոր են էկոհամակարգի կարգավորման համար», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էվան Բրեդևեգը։

Նշվել է, որ լողացող արևային վահանակների շուկան ակտիվորեն զարգանում է Ասիայում, մինչդեռ Արևմուտքում այն ​​ներկայումս սահմանափակվում է փոքր փորձնական նախագծերով: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիայի տվյալներով ամերիկյան ջրամբարները կարող են տեղավորել բավարար քանակությամբ լողացող արևային վահանակներ տարեկան միասին մինչև 1476 տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դա բավարար է մոտավորապես 100 միլիոն տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։

Գիտնականների կարծիքով լողացող արևային վահանակները տեսականորեն առաջարկում են մի քանի առավելություններ: Օրինակ ջրի սառեցման ազդեցությունը մեծացնում է դրանց արդյունավետությունը 5-15%-ով: Դրանք նաև խնայում են տարածք ցամաքում, ինչը կարող է թանկ լինել: Ավելին, դրանք ջրամբարի մակերեսին տեղադրելը նվազեցնում է գոլորշիացումը, ինչը հատկապես արժեքավոր է չորային շրջաններում։

Այնուամենայնիվ, այս առավելությունների հետ մեկտեղ կան նաև արդեն նկարագրված խնդիրները՝ կապված ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության հետ։ «Պատմությունը ցույց է տվել, որ քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի լայնածավալ փոփոխությունները, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանների ամբարտակները, կարող են ունենալ անկանխատեսելի և երկարաժամկետ հետևանքներ», - ասել է Բրեդևեգը բացատրելով, թե ինչո՞ւ է անհրաժեշտ զգուշություն լողացող արևային վահանակների տեխնոլոգիայի մասշտաբավորման ժամանակ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]