Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ

Դավոսը համաշխարհային ֆորում է, ուր հիմնականում երեք տիպի մարդիկ են գնում․ պետությունների, կենտրոնական բանկերի ղեկավարներ, ովքեր վերահսկում են գլոբալ ֆինանսական հոսքերը և մասնակցում համաշխարհային կայունությանը,  քաղաքատնտեսական տեսաբաններ, որոնք վերլուծում են տնտեսական գործընթացները և խոշոր տեխնոլոգիական բրենդերի ներկայացուցիչներ, ովքեր տարածում են իրենց տեխնոլոգիաները, ձեռք բերում պայմանավորվածություններ։

Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկանում այդ երեք տեսակից և ոչ մեկին։

«Փաշինյանը գնա, ի՞նչ անի. ո՛չ անգլերեն խոսել գիտի, ո՛չ մասնագիտական տերմիններին է ծանոթ։ Նայեք նրա արտաքինին՝ մազերը, ատամները, հագուստը, ոչ մի բանը համապատասխան չէ նման վայրին։ Գնա՝ խայտառակվի՞։ Ճիշտ է անում, որ չի գնում, քանզի այնտեղ անելիք իսկապես չունի։ Դավոսը Փաշինյանի համար կլիներ հարկադիր տանջանքի միջավայր, այնտեղ միջազգային, ֆինանսական, տեխնոլոգիական, քաղաքական էլիտան է, իսկ ինքն անգամ տնտեսագիտական նվազագույն գիտելքիներ չունի»,-ասել է Կամենդատյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այն միլիոնավոր պարգևատրումների դիմաց, որ ստացել է Փաշինյանը, պետք է գնար միայն այն դեպքում, երբ վստահ լիներ, որ այցը արդյունավետ է լինելու, կարողանալու է նոր կապեր հաստատել։

«Դավոսում մարդիկ իրենց երկրի համար կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց քանի որ Փաշինյանն այնտեղ անգամ միջանձնային նորմալ  հարաբերություններ չի կարող ստեղծել, լավ է, որ չի գնալու։ Գինու կամ գարեջրի փառատոն լիներ՝ անմիջապես կգնար»,-խոսքը եզրափակել է Կամենդատյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնապես հաստատվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին։