Հրդեհ՝ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում. բնակչին դուրս են բերել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 02:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:03-ին, մարվել՝ 03:19-ին:
Մասամբ այրվել են 2 համակարգիչ, 2 սեղան, 2 աթոռ, 1 պատուհան, ջերմահարվել` 2 համակարգիչ եւ 3 աթոռ:
Բնակարաններից մեկի բնակիչը՝ Մ.Ղ.-ն (ծնված 1952 թ.), ունեցել է վատ ինքնազգացողություն, փրկարարները վերջինիս դուրս են բերել շենքից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան