Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, բայց և, միևնույն ժամանակ, հստակ որևէ պատասխան չեն տալիս։ Գրեթե երեք տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած պարզապես չեն արձագանքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ին հրահանգվել է հնարավորինս խուսանավել այս հարցում, որևէ պատասխան չտալ Մոսկվային։ ՌԴ ԱԳՆ-ն էլ առայժմ համբերատար սպասում է։
Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում 2022 թ. հոկտեմբերից գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական հետաքրքրվածության աճով պայմանավորված՝ քննարկվում էին Ռուսաստանի և Ֆրանսիայի (պատվո հյուպատոսի գրասենյակ) ներկայացուցչությունների բացման հարցերը։ 2025 թ. հունիսին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ։ Ընդ որում, Ֆրանսիան էլ գլխավոր հյուպատոսություն էր ցանկանում բացել Իրանի օրինակով, բայց հայկական կողմը խնդրել էր միջանկյալ լուծում գտնել, մինչև հասկանա «գլխի գալիքը»։
Ռուսաստանը վերջին անգամ անցած տարվա մայիսին էր հայտարարել հյուպատոսության մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2025 թ. մայիսի 21-ին Երևանում հայտարարեց, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,- ասել էր Լավրովը։ Օրեր անց Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո նյարդային արձագանք էր տվել ՌԴ հյուպատոսություն ստեղծելու մասին հարցին, ասել, թե հարցը քննարկվում է։ Շուտով մեկ տարին կլրանա, բայց «սայլն» այդպես էլ տեղից չի շարժվում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի