Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ ԾառուկյանConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ» Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում
Քաղաքականություն

Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը

Հայաստանյան քաղաքական դաշտի հարաբերական անդորրը խաթարվել է նոր քաղաքական ուժի առաջընթացով և նրա առաջնորդի ընդգծված կամքով։ «Մեր Ձևով» շարժումը, որը համախմբվել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ, աստիճանաբար վերածվում է կազմակերպված քաղաքական նախաձեռնության՝ ձևակերպված ծրագրով և հստակ ուղերձներով։

Սամվել Կարապետյանը հանրությանը հայտնի է իր բազմամյա ձեռնարկատիրական գործունեությամբ և բարեգործական ծրագրերով։ Այժմ, քաղաքական գործընթացներում ներգրավվելով, նա հայտարարում է, որ իր նպատակը հայկական ազգային խորհրդանիշների պաշտպանությունն է և հանրապետության տնտեսական վերազարթոնքը։

Նրա թիմը պնդում է, որ պետության զարգացման առանցքը տնտեսական քաղաքականության վերանայումն է՝ հենված փորձի, կառավարման հմտությունների և կոնկրետ արդյունքների վրա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին ելույթ ունեցավ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը, իր գնահատմամբ, հավատքի պաշտպան է և իր քաղաքական որոշումներով վճարել է անձնական գին։ Այդ հայտարարությունը դարձավ միջոցառման առավել քննարկվող դրվագներից մեկը։

Կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր տնտեսական ծրագիրը՝ կազմակերպելով հանդիպումներ տարբեր համայնքներում։ Թիմի համոզմամբ՝ երկրի զարգացման գլխավոր բանալին տնտեսական խնդիրների համակարգային լուծումն է։ Նշվում է, որ մշակված քայլերը հիմնված են Սամվել Կարապետյանի ձեռնարկատիրական փորձի վրա, և առաջարկվող մոդելը ենթադրում է ներդրումային միջավայրի բարելավում, աշխատատեղերի ստեղծում և մարզերի տնտեսական ակտիվացում։

Քաղաքական ծրագրի առանցքային կետերից է նաև խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում «Հայաստանի տարածքի օկուպացված մասի» խաղաղ վերադարձի հարցը։ Միաժամանակ կուսակցության կողմնակիցները բարձրաձայնում են հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը՝ այն դիտարկելով որպես ազգային առաջնահերթություն։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը առանձնահատուկ շեշտադրում է անում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։ Նրա ներկայացմամբ՝ այսօր Հայաստանում ավելի քան 40 հազար մասնագետ աշխատում է ծրագրավորման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում՝ համագործակցելով միջազգային շուկաների հետ։

Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի կրթական և աշխատանքային միջավայր, որը կապահովի մասնագետների մնալը հայրենիքում։

Նրա խոսքով՝ Թումոյի այգու հարակից տարածքում նախատեսվում է ստեղծել բարձր տեխնոլոգիական կլաստեր, որտեղ կգործեն միջազգային խոշոր ընկերություններ, ժամանակակից կրթական հաստատություններ և վերապատրաստման կենտրոններ։ Նախագծի նպատակը Հայաստանում «սիլիկոնային ավանի» ձևավորումն է՝ ապահովելով կանխատեսելի և մրցունակ պայմաններ ոլորտի մասնագետների համար։

Տեղեկացվում է նաև, որ փետրվարի 25-ին նախատեսվում է հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հանդիպումը հնարավորություն կտա բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել հուզող հարցերը և ստանալ ուղիղ պատասխաններ։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև «Միսթր Ուժ» նախաձեռնության պաշտոնական ներկայացումը։ Հանդիպումը կկայանա Տաշիր Արենայում, ժամը 19:30-ին։

Այս ամենի համատեքստում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ ներկայացնում է այլ քաղաքական մոտեցում՝ հիմնված հստակ տնտեսական առաջնահերթությունների վրա։ Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերը, կուսակցության համոզմամբ, կարող են դառնալ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա դուրս բերել երկիրը ճգնաժամային վիճակից և ձևավորել կայուն զարգացման հիմքեր։