Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում՝ «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» թեմայով: Անցած օրերին էլ թե՛ խորհուրդը, թե՛ բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է «բարձր լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 938 աշակերտ, «լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում փակման ենթակա է 108 դպրոց։ Փակման ենթակա «սահմանամերձ» կարագավիճակ ունեցող բնակավայրերի 57 դպրոցներում ընդհանուր թվով սովորում է 1772 աշակերտ։
Երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ փորձելով հերքել այս տեղեկությունները, սակայն այդ տեքստից այդպես էլ չի հասկացվում՝ ինչն է հերքվում՝ կոնկրետ 231 թիվը, թե ընդհանրապես դպրոցներ փակելու թեման: «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։
Իրականում «հանրակրթության արդյունավետ զարգացում, կրթության հասանելիության ընդլայնում և որակի բարձրացում» փաթեթավորման տակ իրականացվող օպտիմալացման մասին ոչ մի խոսք չկա, այնինչ ակնհայտ է, որ բազմաթիվ բնակավայրերում տեղի է ունենալու դպրոցների միավորման գործընթաց: Թե՛ ԿԳՄՍՆ ՖԲ պաշտոնական էջում, թե՛ նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍՆ «հերքումը»՝ որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին: Ոլորտի մասնագետները ևս նշում են, որ այս «հերքումն» ինքնին չի հերքում օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում փակվելու է գյուղական դպրոցների մոտ 30 տոկոսը: Մասնագետները պնդում են, որ այսպիսով իշխանությունները «օպտիմալացված» համայնքներին կանգնեցնում են աստիճանաբար դատարկվելու վտանգի առջև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի