Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Մարդ, որ ամենուր՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, մտածել է միայն գրպանի պարունակության հաստացման մասին ի՞նչ գործ ունի հայրենական սպորտում

Մհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս ներկայիս իշխանությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը լայն թափով սկսել է երբեմնի անօրինությունների բացահայտման շարանը: Թերևս, ներկա պահին քաղաքապետարանը հիմնականում զբաղված է ժամանակին «զավթված» տարածքների վերադարձմամբ: 
Իրադարձություններն ինքնին ավելի քան ուշագրավ են, բայց դեպքերի բացահայտման փուլում անձնավորվող անուններն ու նրանց ներկայիս զբաղեցրած պաշտոններն ավելի քան: Հատկապես, խոսքս վերաբերվում է որոշ ժամանակ առաջ Հայկ Մարությանի կողմից կատարված հայտարարությանը, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի մի մասը պատկանում է «ոմն» մեկի: Եվ ահա լրատվականներից մեկը գնալով Մարությանի տարածած հայտարարության հետքերով, հանդիպել էր վարչական շրջանի ղեկավարի հետ, ով ի դեպ հանդիպման ժամանակ նշել էր, որ օտարման պրոցեսը հանգուցալուծվել է նախկին թաղապետի պաշտոնում եղած ժամանակ: Իսկ նախկին թաղապետը նախկին ռեժիմի սիրելի և հովանավորյալ, ՀԲՖ նախագահ՝ Արթուր Գևորգյանն էր:
Տեսեք, պարզվում է, որ շենքի այս տարածքը, որը ժամանակին օտարվել է բազմիցս, ներկայումս պատկանում է՝ Ա. Գևորգյանի աներորդուն, իսկ տարածքի մի մասը որպես այդպիսին, վարձավճարի դիմաց ծառայում է, որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, իսկ այս ֆեդերացիայի նախագահը Ա. Գևորգյանի եղբայրն է՝ Արտյոմը Գևորգյանը: 
Փաստացի, ստացվում է, որ Ա. Գևորգյանը Դավթաշեն վարչական շրջանում ղեկավարման տարիներին չարաշահել է պաշտոնական դիրքը, մի շարք մախինացիաներով զավթել թաղապետարանի շենքի մի մասը:
Չնայած, հաշվի առնելով Ա. Գևորգյանի քաղաքական անցյալը, ներկայումս սպորտում կատարված չարաշահումների կծիկը, այս դեպքն այնքան էլ զարմանալի չէր, քանզի սա Գևորգյանի անվան շուրջ ծավալվող առաջին անօրինական դեպքը չէր, և ըստ այդմ, վստահաբար կարելի շեշտել, որ այն վերջինը չի լինի: Հիմա, տեսնելով այս ամենը, հարց է առաջանում, մարդ, որ ամենուր անկախ զբաղեցրած պաշտոնից մտածել է միայն սեփական շահերի, գրպանի պարունակության հաստացման մասին ի՞նչ գործ ունի հայրենական սպորտում, այն էլ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում...
Հ. Գ. Հուսանք, այս խնդրիը ևս շուտով կունենա իր տրամաբանական հանգուցալուծումը, և գևորգյանանման կերպարները մեզանից հետայսու ավելի քան հեռու կլինեն :