Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն Վելիցյան

 Ռուբեն Վելիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այլևս թույլ չենք լինելու:

Մեր երկրում՝ զինվորական ծառայության նկատմամբ տարիներով ձևավորված մոտեցումը սպառել է իրեն։

Պետությունը զինվորից պահանջել է առավելագույնը՝ անձնական զոհողություն, առողջություն, երբեմն՝ կյանք, սակայն փոխարենը չի ապահովել համարժեք համակարգային վերաբերմունք և ապագայի հստակ երաշխիքներ։

Սա Ուժեղ Հայաստանի համար՝ այլևս անընդունելի է։

2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն արտաքին սպառնալիքների հանդեպ մեր անկարողությունը, այլ նաև ներքին համակարգային լուրջ խնդիրներ։

Մեր զինվորները կատարել են իրենց պարտքը մինչև վերջ, իսկ պետությունը՝ ոչ։

Ավելին՝ պատերազմից հետո հազարավոր զինվորներ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ՝
առանց լիարժեք հոգեբանական աջակցության,
առանց կայուն սոցիալական ապահովության,
առանց հստակ վերաինտեգրման քաղաքականության։

Սա կարելի է ասել համակարգային ձախողում է։

«Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ.
Զինվորական ծառայությունը մեր զինվորների համար պետք է դառնա ոչ թե իրենց կյանքից ժամանակային կորուստ, այլ հնարավորություն։

Յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է ստանա արժանապատիվ վարձատրություն՝ գոնե նվազագույն աշխատավարձի չափով, այլ ոչ թե «գրպանի ծախս»։

Ծառայությունն ավարտելուց հետո պետությունը պարտավոր է ապահովել
անվճար բարձրագույն կամ մասնագիտական կրթություն՝ որպես կյանքի նոր փուլ սկսելու իրական հնարավորություն։

Մեր վետերանները կունենան երկարաժամկետ
բժշկական և հոգեբանական աջակցություն, արտոնյալ բնակարանային ծրագրեր և աշխատանքի առաջնահերթ հնարավորություններ պետական ծառայության տարբեր ոլորտներում։ Հայրենիքին ծառայելը պետք է նոր դռներ բացի երիտասարդի առաջ։

Ով պաշտպանում է պետությունը,
պետք է այդ պետության մեջ ունենա առավելություն ապրելու և զարգանալու համար։

Սա բարեգործություն չէ, սա պետության պարտքն է իր պաշտպանների նկատմամբ։

«Ուժեղ Հայաստան»-ը գալիս է վերականգնելու այդ հավասարակշռությունը պետության և պետականության պաշտպանի միջև։

Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց։

Զինվորին հարգող պետությունն է իրականում ուժեղ։