«Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են համոզել, որ, այսպես կոչված, «Թրամփի ուղին» լուրջ օգուտներ է բերելու Հայաստանին։ Մինչդեռ նույնիսկ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականները չեն հավատում նման անհեթեթ հայտարարություններին։ The Hill պարբերականը գրում է, թե առևտրային ճանապարհը, որը հանձնվել է ԱՄՆ-ին 99 տարի վարձակալությամբ, անցնելու է Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը միացնելով իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ և ելք բացելով Թուրքիայի, իսկ հետո՝ Եվրոպայի համար՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Թեհրանը զգուշանում է, որ այդ միջանցքը կամրացնի Արևմուտքի և Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում՝ միաժամանակ Իրանը կտրելով Հայաստանից։
«ԱՄՆ-ը կարող է օգուտ քաղել Հարավային Կովկասում իր գործընկերության ընդլայնումից։ Սա նաև կամրապնդի Ադրբեջանի տնտեսական կապերը Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ, քանի որ երկիրը ձգտում է հեռանալ Իրանից և Ռուսաստանից։ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կխթանի Ադրբեջանի տնտեսությունը՝ Թրամփի ծրագրած առևտրային միջանցքից ստացված շահույթի միջոցով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ավելի սերտ հարաբերությունները կթուլացնեն Իրանի և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Թեհրանը բացահայտ դեմ է «Թրամփի ուղուն»։
The Hill պարբերականի այս արձանագրումը փաստում է՝ Հայաստանը վերածվելու է ընդամենը միջանցքի, որի հետ ոչ տարածաշրջանում, ոչ միջազգային ասպարեզում ոչ ոք հաշվի չի նստելու։ Իհարկե, Փաշինյանն ինքն էլ հասկանում է այդ փաստը, սակայն, հանուն սեփական իշխանության պահպանման, շարունակում է խաբել հանրությանը։
Տաթևիկ Բադալյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ