«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը
Երեկ հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։ 2026 թվականին Freedom House-ի վարկածով Հայաստանի ժողովրդավարության ինդեքսը 100 հնարավորից ստացել է 54 միավոր։ Ադրբեջանը ստացել է հնարավորից 6 միավոր, Վրաստանը՝ 51, Թուրքիան՝ 32, իսկ Ռուսաստանը՝ 12։
Հայաստանի գումարային ցուցանիշը որևէ բարելավում նույնպես չի արձանագրել, փոխարենը նվազել է Վրաստանի ցուցանիշը, իսկ դա գործող իշխանություններին հնարավորություն է տալու մանիպուլացնել, հայտարարել, թե Հայաստանն առաջինն է տարածաշրջանում։ Փաստն այն է, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանին շարունակում են դիտարկել որպես «մասամբ ազատ» երկիր։ Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, բայց կասկած չկա, որ խնդիրներ են արձանագրվելու ժողովրդավարության ոլորտում։
«Ժողովրդավարությունը» Փաշինյանի համար ընդամենը փուչ հայտարարություն է՝ յուր ապօրինությունները քողարկելու համար, իսկ իրականում իրավիճակն ավելի է վատացել։ Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ արևմտյան հեղինակավոր կառույցներն էլ փաստում են այս հանգամանքը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շարունակելու են խաբել ու մանիպուլացնել, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գնդակը վաղուց հասարակության և ընդդիմադիր ուժերի դաշտում է, որոնք պետք է միահամուռ հեռացնեն ՀՀ հակաժողովրդավար վարչախմբին։
Մանե Կիրակոսյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ