Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը
Նիկոլ Փաշինյանն այլևս ամենօրյա պարբերականությամբ ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին՝ նոր պատերազմի հեռանկարով, հայտարարում, որ եթե չընտրեն ՔՊ-ին, սեպտեմբերին նոր պատերազմ է սպասվում։ Երեկ նա հերթական տեսաուղերձն է հղել, հայտարարել, թե՝
«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով: Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին, սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել»,- ասել է նա։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել են ծանր կորուստների գնով, բայց դուրս են եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել են զարգացման օրակարգով:
«Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան»,- նշել է նա՝ ընդդիմության առաջնորդներին մեղադրելով օտար պետությունների էմիսարներ լինելու մեջ: ՀՀ քաղաքական դաշտում օտար պետությունների մեկ էմիսար կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Հենց նա է նոր պատերազմի հրձիգը, նրան ու իր թիմին ընտրելով՝ ՀՀ քաղաքացին բացելու է պատերազմի դուռը։ Ու որքան շուտ այս պարզ ճշմարտությունը հասցվի ընտրողին, այնքան Հայաստանը գոյատևելու շանս կունենա։
Աննա Մարգարյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...