Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան
Քաղաքականություն

Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Առաջին նկարում «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրն» է՝ 2020 թվականին իշխանությունների կողմից նախաձեռնված, սակայն հետո չեղարկված Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի բուկլետը։

«ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրի» վրա պատկերված էր Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին, և երբ այդ բուկլետները քարոզարշավի շրջանակներում բաժանվում էին քաղաքացիներին, տեղի ունեցավ հայտնի դեպք․ Նիկոլ Փաշինյանը մետրոյում (ամեն անգամ էլ ավելի ենք համոզվում, որ Փաշինյանին մետրոն հակացուցված է) այդ բուկլետը տվեց մի երիտասարդ աղջկա, որն էլ վերցրեց ու պատռեց այն։

Երկրորդ նկարում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի կողմից կիրառվող քարոզչական գործիք դարձած կրծքանշանն է՝ ՀՀ քարտեզի տեսքով։ Վերջերս էլ Ալեն Սիմոնյանը, նեղացած երեխայի պես, բողոքում էր Փաշինյանին, թե քաղաքացիներից մեկը վերցնելով այդ կրծքանշանը՝ կոտրել ու գցել է գետնին։ Ասում էր՝ մեզ կարող են չսիրել, բայց ինչպե՞ս կարելի է անարգել մեր պետության քարտեզը։

Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք։ Մարդիկ ոչ թե մեր պետական խորհրդանիշներին են դեմ, այլ ձեզ և ձեր վարած խայտառակ քաղաքականությանը։ Մեր պետական և ազգային խորհրդանիշներին ձեռք մի տվեք․ ձեր դեմքերով բուկլետներ ու կրծքանշաններ պատրաստեք, որ մարդիկ էլ հանգիստ սրտով գցեն գետնին կամ պատռեն և դա չլինի մեր սրբությունը։ Հայաստանի քարտեզը և մեր սրբագույն սիմվոլները հանգիստ թողեք, իսկ կոնկրետ քարտեզի մասով. ամեն անգամ, երբ դրան դիպչում եք, այն քառակուսի կիլոմետրերով փոքրանում է։