Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Փաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ

Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամսից մի փոքր ավելի ժամանակ, և գործող իշխանությունները կրկին որոշել են թարմացնել հին քրեական գործերը, նոր քրեական գործեր հարուցել՝ այդկերպ գոնե ապահովելով շոուների և տեսարանների դոզան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական գործեր են հարուցվելու կամ վերաբացվելու ոչ միայն հիմնական ընդդիմադիր դերակատարների, այլև տարբեր քաղաքական գործիչների, նույնիսկ իշխանությանը ժամանակին կամ ներկայումս մերձ քաղաքական, հասարակական հայտնի դեմքերի, գործարարների դեմ։

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանն օրերս հանդիպումներ է ունեցել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հետ և հստակ հանձնարարել զբաղվել բացառապես այդ գործերով։ Առաջնայինը, բնականաբար, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի գործերն են, որոնք կրկին վերաբացվելու են, տարբեր հայտարարություններ են հնչելու տարբեր անձանց հասցեին՝ այդ կերպ փորձելով ներքաղաքական դաշտում առկա զարգացումները ստվերել, փոխարենը ընդդիմադիրներին և տարբեր գործիչներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ։

Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ այդ քրեական գործերի առյուծի բաժինը նույնիսկ դատարան հասնելու որևէ շանս չունի, բայց սա իրականացվելու է մեկ նպատակով՝ հանրային կարծիքը իշխանության ընդդիմախոսների դեմ տրամադրելու, ինչպես նաև օրակարգը լցնելու համար։ Փաշինյանը, ըստ էության, չի կարող ամեն օր նոր բան ուտելով օրակարգ լցնել և շեղել հանրության ուշադրությունը, իսկ պատերազմով սպառնալն էլ այնքան արդյունավետ չէ, որքան ենթադրում էր իշխանությունը, ուստի գործի է դրվելու «հին ու բարի մեթոդը»՝ քրեական գործերի հարուցումը։

Սոնա Գալստյան