Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին։ Դեռևս փետրվարի 13-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով, և Եվրամիությունից խոստացել էին գումարներ հատկացնելուն զուգահեռ նաև արագ արձագանքման խումբ ուղարկել։

Նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց խնդիրն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբեռսպառնալիքների դեմ։ Ակնկալվում է, որ առաքելությունը Հայաստանում կտեղակայվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10-ից 15 աշխատանքային օրով։

Ընդ որում, Հայաստանին հաջողվել է հաղթահարել նաև Հունգարիայի վետոն։ Տևական ժամանակ հունգարական իշխանությունները խափանում են Հայաստանի ուղղված որոշ նախաձեռնություններ՝ պահանջելով նույնը անել նաև Ադրբեջանի համար։ Փաստացի Եվրամիության ղեկավարությանը Բրյուսելում հաջողվել է համոզել Հունգարիային՝ թույլատրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

Սա, բնականաբար, դիվանագիտական հաղթանակ համարել հնարավոր չէ։ Նույն Հունգարիան, օրինակ, արգելափակում է տարբեր մարդասիրական կամ ռազմական բնույթի օգնություններ հատկացնելու որոշումները՝ իր նպատակահարմարությամբ։ Եվրամիության արագ արձագանքման խումբը, նշենք, հանդիպումներ է ունենալու Վարչապետի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի, Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ոստիկանության հետ՝ նրանց խորհրդատվական ծառայություններ մատուցելով։

Աննա Մարգարյան