Ջրհոսեր, այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ․ օգոստոսի 12-ի աստղագուշակը
Խոյ: Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Նոր ծանոթների հետ հարաբերությունները կլարվեն: Լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում հետ ձեր շփումները ձևական բնույթ են կրում: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կարող է փոքր-ինչ վատանալ:
Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են: Հնարավորություն կունենաք հաշտեցնելու նախկինում գժտված հարազատներին, վերականգնելու ընդհատված որոշ հարաբերություններ:
Երկվորյակ: Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը, միանշանակ, կգոհացնի։ Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:
Խեցգետին: Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, հավատացեք, ձեր համատեղ աշխատանքը կրկին արգասաբեր կլինի: Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:
Առյուծ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց խուսափել կհաջողվի միայն նրանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին: Օրվա մնացած մասը բավականին հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավինել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը: Մասնակցեք հանրային միջոցառումների, դրանք կօգնեն ձեզ չձանձրանալ:
Կույս: Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրականացնեք ձեր բոլոր մտահղացումները: Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդիպումը, որին շատ երկար եք սպասել, կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այսօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղվելու համար:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ