Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

«Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կալանավորվել է. մանրամասներ

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել  դպրոցում մի քանի առարկաների՝  ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա եւ ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից  աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նշված փաստերի առթիվ հարուցվել է եւս երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական երեք գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռեւս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար: 2017թ. հուլիսին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից ծնողկոմիտեի նախագահի միջոցով հավաքել է 2.000-ական ՀՀ դրամներ, 2012-2013թթ. ուսումնական տարուց սկսած՝ 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից տվյալ դասարանների դասղեկների միջոցով հավաքել է 12.000-ական ՀՀ դրամներ, 2011-2012թթ. ուսումնական տարուց սկսած՝ կազմակերպության բոլոր ուսուցիչներից, դասարանների թերծանրաբեռնվածության, դասարանները չմիացնելու եւ դասաժամերը չկորցնելու պատրվակով մեթոդմիավորման 4 անդամների ու մեկ այլ աշխատակցի միջոցով հավաքել է 1.000-ական ՀՀ դրամներ: Իսկ 2015-2016 թվականների ընթացքում տնօրենի կողմից մի դասվարի վրա ձեւականորեն դրվել են լոգոպետի պարտականություններ, եւ շուրջ 6 ամիս վերջինիս կողմից աշխատավարձ ստանալու ընթացքում ընդհանուր 372.000 ՀՀ դրամ է վերցրել նրանից:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղը 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց լրացնելու կապակցությամբ Գյումրի քաղաքի մի բնակչուհուց որպես կաշառք անձամբ պահանջել է վերոհիշյալ գումարը եւ դրա դիմաց պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթում նրա հաղթանակը: Դրանից հետո իր գործավարուհու միջոցով իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերի՝ 960.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ապա տնօրենը կատարել է ստացած կաշառքի դիմաց ստանձնած խոստումը՝ նախօրոք կաշառք տվող անձին ճիշտ պատասխաններով լրացնել տալով մրցույթի հարցաթերթիկը եւ մրցույթի ընթացքում դրանով փոխարինելով նրա իրական հարցաթերթիկը:

Բացի այդ, տնօրեն Կ. Լ.-ն, նույն դպրոցի երաժշտության ուսուցչի թափուր հաստիքի զբաղեցման մրցույթում մեկ անձի հաղթանակն ապահովելու եւ ապա հրամանագրելու համար նրա մորից 2017թ. հուլիսին որպես կաշառք անձամբ պահանջել է 2.500 ԱՄն դոլար եւ իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.201.150 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որի դիմաց կատարել է ստանձնած խոստումը: 

2019թ. մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը եւ վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: Մարտի 29-ին <<Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին վերոնշյալ հանցավոր արարքներն առերեւույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Լ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նշված խափանման միջոցն ընտրելու համար, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում առկա են տվյալներ Կ. Լ.-ի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց սպառնալիքներով, նրանց հետ պայմանավորվածությունների գալու համար հանդիպում նախաձեռնելու միջոցով վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու վերաբերյալ, ինչը կարող է շարունակվել նրա՝ ազատության մեջ հայտնվելու պայմաններում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության այմաններում իրականացվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցավոր դրսեւորումների ամբողջական շրջանակը բացահայտելու, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցավոր արարքների կատարմանը մասնակցած կամ դրան առնչություն ունեցած բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով: