Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Առանձնազրույց եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Վիտալի Բալասանյան

2020 թվականին սպասվող Արցախի նախագահի ընտրություններում արդեն ուրվագծվում են հիմնական թեկնածուները։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ–մայոր Վիտալի Բալասանյանի հետ NEWS.am-ը զրուցել է նրա թեկնածության, Հայաստանի իշխանությունների հետ նրա հարաբերությունների, ինչպես նաև վերջին շրջանում նրա անվան հետ կապված շրջանառվող տեղեկությունների մասին։

2020 թվականին սպասվող Արցախի նախագահական ընտրություններին հայտ եք ներկայացնելու նաև Դուք։ Դուք քաղաքական կոնսուլտացիաներ եք նախաձեռնել։ Այս պահին հստակ որոշում ունե՞ք՝ մասնակցելու եք, թե ոչ։

Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք Ձեր թեկնածության հարցը։

Քանի որ ես ծառայում եմ, աշխատում եմ նախագահական ապարատում, հանդիսանում եմ Անվտանգության խորհրդի քարտուղարը,  թե՛ բարոյական, թե՛ պաշտոնական առումներով իրավունք չունեմ տեղյակ չպահել մեր նախագահին։ Իհարկե, մենք քննարկել ենք, նա տվել է իր համաձայնությունը։ Նախագահը պատրաստ է ոչ թե աջակցելու որևէ մեկին, այլ՝ պահպանելու սահմանադրական կարգը, օրենքները, որպեսզի 2020 թվականին լինեն անաչառ, ազնիվ ընտրություններ։ Համոզված եմ, որ նախագահը կկարողանա իր խոստումը կատարել։

Արցախում ժամանակից շուտ իշխանափոխության որևէ հիմք կա՞ այս պահին։

Ոչ, ընդհանրապես ժամանակից շուտ իշխանափոխություն չի լինելու, թույլ չենք տալու։ Եվ նրանք, ովքեր կփորձեն օրենքը խախտել, խստագույնս պատասխանատվության կենթարկվեն օրենքի առաջ։ Ղարաբաղում հեղափոխություն չի լինելու։ Ղարաբաղում հեղափոխություն եղել է 1988-1991 թվականներին։ Այն ժամանակ էլ մենք ամեն ինչ արել ենք ըստ օրենքի։ Այս տարածքում մենք հարգում ենք օրենքը։

Նշեցիք, որ Հայաստանում էլ եք քննարկումներ ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպե՞լ եք։

Անհատների հետ ունեցել ենք հանդիպումներ, այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները Արցախում են։ Արդեն իսկ իմ հետ կա պայմանավորվածություն։ Ե՛վ իմ առաջարկությամբ, և՛ այդ պատգամավորների առաջարկությամբ կունենանք հանդիպումներ։ Առանձնազրույց ենք ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Վարչապետը միանշանակ մեր երկխոսության ժամանակ խոստացել է չխառնվել Արցախի ներքաղաքական հարցերին, օգնել, որ Արցախում կայանան արդար ընտրություններ, որևէ մեկին չի սատարելու և որևէ թեկնածու չի ունենալու։ Անձամբ ես լինելու եմ Արցախի ժողովրդի թեկնածուն։ Ժողովուրդը ինձ ձայն կտա, ես կծառայեմ իմ ժողովրդին։ Եվ կապացուցեմ, որ ես այս երկրի լավագույն զինվորներից մեկն եմ։

Աշնանը Նիկոլ Փաշինյանը ելույթում հորդորել էր Արցախի իշխանություններին, հրամանատարներին չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Մամուլը գրեց, որ դա նաև Ձեզ էր ուղղված։ Ասում են՝ Ձեր և Նիկոլ Փաշինյանի մեջ հակասություն կա, և պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ դուք շուտով հրաժարական եք տալու։ Դուք այս ընթացքում նման ցանկություն ունեցե՞լ եք, կամ Ձեզ առաջարկել կամ պարտադրե՞լ են, որ հրաժարական տաք։

Օդում կախված լուրերին չեմ խառնվում։ Եթե Նիկոլ Փաշինյանի ելույթը կամ հայտարարությունը վերաբերվել է կոնկրետ անձանց, ես չլսեցի իմ անուն ազգանունը։ Համոզված եմ՝ դա ինձ չի վերաբերվում։ Եթե վերաբերվեր, մենք Նիկոլ Փաշինյանի հետ ոչ թե վարչապետ եղած տարիներից ենք մոտիկ, այլ  երկար տարիների ծանոթներ ենք։ Եվ  այդպիսի որևէ հայտարարություն, հանձնարարություն կամ որևէ պայմանավորվածություն թե՛ իմ հետ, թե՛ Արցախի Հանրապետության նախագահի հետ չի եղել,  ես չեմ լսել, տեղյակ չեմ, որ Հայաստանի վարչապետը հորդորել է ինձ հրաժարական տալ։ Ինձ պաշտոնի նշանակել է Արցախի Հանրապետության նախագահը։ Եթե ես նորմալ չաշխատեմ, ապա Արցախի նախագահը ինձ կազատի պաշտոնից։ Որևէ մեկի հորդորով ես հրաժարական չեմ տա։

Այս պահին շրջանառվում են մի քանի հնարավոր թեկնածուների անուններ, ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից։

Դեռևս ոչ մեկին։ Ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է առաջադրվել։ Ես սիրով կսեղմեմ ժողովրդի կողմից ընտրված ցանկացած մարդու ձեռքը, կշնորհավորեմ։ Ընտրված նախագահը, եթե ցանկանա, որ ես իր ապարատում աշխատեմ, կտամ իմ համապատասխան պատասխանը։ Քիչ առաջ ասում էիք՝ Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղույլան. դեռևս այդ մարդիկ իրենց կուսակցությունները  համագումար անցկացնեն, և համագումարում հնչեցնեն թեկնածուների անունները։ Ավելի լավ, ավելի բարի. մրցակցությունը լավ կլինի, ժողովրդի ընտրությունն էլ՝ ավելի հետաքրքիր։