Մարտի 31-ը պահուստային պատճենման համաշխարհային օրն է
Պահուստային պատճենման համաշխարհային օրը (World Backup Day) ամեն տարի նշվում է մարտի 31-ին՝ գրում է Calend.ru-ն։
Պահուստային պատճենումը (backup) կարեւոր տվյալների (օրինակ՝ ընտանեկան լուսանկարների, տեսանյութերի, փաստաթղթերի եւ էլեկտրոնային նամակների) պատճենների ստեղծումն է կրիչների (կոշտ սկավառակի, ֆլեշ-քարտի, CD սկավառակի եւ այլնի) վրա:
Համակարգիչների եւ էլեկտրոնիկայի ժամանակներում կարեւոր տեղեկատվության պահպանումը ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում։ Ֆինանսական տվյալների, այլ տվյալների կամ կայքի տեղեկատվության կորուստը կարող է հանգեցնել մեծ խնդիրների կազմակերպություններում եւ զգալի նյութական վնասներ պատճառել։ Տնային համակարգչի կամ նույնիսկ սովորական բջջային հեռախոսի յուրաքանչյուր առանձին օգտատեր կարող է շատ վշտանալ անհրաժեշտ տվյալները՝սիրելի լուսանկարները, տնային տեսանյութերը կամ անհրաժեշտ հոդվածները, նույնիսկ կոնտակտային հեռախոսահամարները եւ հասցեները կորցնելու դեպքում։ Այդ պատճառով դրանք մի տեղում (օրինակ՝ համակարգչում) պահելու փոխարեն մարդիկ կարեւոր տեղեկատվության մի օրինակն էլ ավելի հուսալի պահոցում են պահպանում։
Պահուստային պատճենման օրը ստեղծվել է սոցիալական նորությունների կայքի օգտատերերի նախաձեռնությամբ եւ պատահաբար չէ, որ ընտրվել է մարտի 31-ը։ Համակարգչային ոլորտում հայտնի են դեպքեր, երբ տեղեկատվությունը կորել է հենց ապրիլի 1-ին (ա՜յ քեզ կատակ)։ Գոյություն ունի նույնիսկ ապրիլմեկյան վիրուսների մի ամբողջ խումբ, որը ակտիվանում է հենց այդ օրը։ Դրանց անխնա գործողության հետեւանքը համակարգի աշխատանքի խափանումն է կամ տեղեկատվության կորուստը։
Այսօր գոյություն ունեն պահուստային գրագետ պատճենումն ապահովող զանազան մոտեցումներ։ Թե ինչպես կազամակերպել այդ գործը,նթացը յուրաքանչյուր օգտատիրոջ գործն է։ Կարելի է համապատասխան գործողություններն ինքնուրույն անել կամ դիմել տվյալ հարցով մասնագետի։
Սակայն չի կարելի իրավիճակը մատնել ինքնահոսի եւ համարել, որ այդ խնդիրը ձեզ երբեք չի առնչվի։ Ամեն ինչ հնարավոր է՝ տեխնոգեն բնույթի խնդիրներից մինչեւ տեխնիկական խափանումներ, անսարքություններ, վիրուսի գործունեություն, իսկ երբեմն նույնիսկ հեռախոսի կորուստ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան