Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։

Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։

1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ, պետություն, սպորտ, այդ թվում ցեղասպանություն, քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է "Coca Cola"- ի ստեղծումից (1886թ.) 22 տարի անց՝ 1918թ-ի մայիսին:

Ավելին,1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ- ի ԽՍՀՄ սահմանադրությունը՝ պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ, թուրքեր կամ ուղղակի մահմեդականներ։

Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով, որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։

Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը՝ այստեղ էլ չզիջելով հայերին։

Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։

1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո,Բաքվում իշխանության հասնելու համար՝ պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։

Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգիոնի օգնությանը։

Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում' պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից ,իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու' պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։

Ոչ անհայտ Փիթեր Հոպկիրկը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում՝ օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։
Նույն օրը Նարիմանովի բնակարանում, բանակցելու նպատակով հանդիպում են Ստեփան Շահումյանն ու մուսավաթականների առաջնորդ Ռասուլզադեն։ Սակայն քիչ անց լուր է ստացվում, որ թաթարները կրակ են բացել ու հարձակում սկսել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։


Բախումներին սկիզբ եմ դնում ո'չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ,և ո'չ էլ Համազասպի ջոկատները։Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը,Միկոյանը և Համազասպը։

Շահումյանն այս առիթով նշել է...Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն,նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը։

Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ,զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թվերը անհեթեթություն է։

Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում,այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։
Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում,որ բախումների ընթացքում սպանվել են թե կովկասյան թուրքեր,և թե հայեր։

Հ.Գ.Դժբախտաբար մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։
1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի,իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով' սպանվեցին շուրջ 35.000 հայեր։

Հ.Գ.Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։ Սա անթույլատրելի է»։