Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է
Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքն ու դրան հաջորդած արձագանքներն ու զարգացումները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու «բարենորոգման» օրակարգը լուրջ ձախողման շեմին է։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի՝ եկեղեցու գիրկը վերադառնալուց հետո հոգևորականության շրջանում բավականին լուրջ խլրտումներ են սկսվել։
Ընդ որում, խոսվում է, որ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներից միայն երկուսն են, որ փաստացի շանս չունեն վերադառնալու, մինչդեռ մյուսները կարող են ապաշխարհել և կրկին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Բնականաբար, նրանց նկատմամբ անվստահությունը դեռևս տևական ժամանակ պահպանվելու է։ Առնվազն Գևորգ (Արման) Սարոյանի և Նավասարդ Կճոյանի պարագայում եկեղեցու հայրերը մտադիր են որևէ զիջում չանել՝ վերջիններիս պատժել այնպես, որպեսզի դա դաս լինի նաև մյուսների համար։ Առավել ևս, որ այդ երկու եպիսկոպոսները եղել են Գարեգին Բ կաթողիկոսին ամենամերձավոր մարդիկ՝ թիկունքից հարվածելով նրան ամենաանպատեհ պահին։
Միևնույն ժամանակ եկեղեցու վարքը, զսպվածությունն ու մոլորյալներին ներելու պատրաստակամությունը զգալիորեն փոխել են տրամադրությունները Հայ առաքելական եկեղեցու ներսում։ Եթե նախկինում կային մարդիկ, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացնում էին կաթողիկոսի դեմ արշավին միանալը, ապա այժմ արդեն հասկանում են, որ Փաշինյանը ոչ միայն ձախողվել է, այլև ավելի է ամրապնդվել Հայ առաքելական եկեղեցու և նրա Հայրապետի ազդեցությունը։
Խորհրդարանական ընտրություններից առաջ նման «ծանր հարված» ստանալով՝ Փաշինյանն, իհարկե, փորձելու է դիմադրել, իրավապահ համակարգին տալու է նոր կեղտոտ հանձնարարություններ։ Սակայն փաստ է նաև, որ լուրջ պատրաստության և կամքի պարագայում եկեղեցուն կհաջողվի զսպել Փաշինյանի նկրտումները։
Աննա Մարգարյան




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի