Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, թե մտադիր է Հայաստանի էներգետիկ համակարգը ներգրավել Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հետ։ Եվ բնական է, որ Թուրքիային և Ադրբեջանին նման զարգացումը չափազանց ձեռնտու է, հատկապես հաշվի առնելով ռեսուրսների անհամամասնությունը, որը, բնականաբար, Հայաստանի օգտին չէ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսական հարաբերությունների վրա, և այս տեսանկյունից Թուրքիան աջակցում է կարգավորման գործընթացին։ Բայրաքթարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։
«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների բարելավում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները այս ուղղությամբ։ Հուսով եմ, այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- ընդգծել է թուրք նախարարը՝ չբացառելով Հայաստանի ներգրավումը նաև գազային միջանցքին՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Այս կերպ Թուրքիան նաև նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի գազային համակարգի նկատմամբ։ Ներկայումս այդ համակարգը սպասարկում է ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Գազպրոմ Արմենիան», բայց Հայաստանի իշխանությունները, արշավ սկսելով ռուսական կապիտալով ընկերությունների դեմ, բոլորովին դեմ չեն լինի Հայաստանից դուրս մղել նաև «Գազպրոմ»-ին՝ փոխարենը համակարգի կառավարումը հանձնելով որևէ օֆշորային ընկերության։ Բնականաբար, թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող ընկերությունների ներգրավումը լուրջ բողոքի ալիք կբարձրացնի, ուստի շատ դեպքերում օգտագործելու են հենց օֆշորային ծագման ընկերությունները՝ կասկածները հեռու վանելու համար։
Մոնիկա Կիրակոսյան




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի