Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ ԾառուկյանConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ» Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»
Քաղաքականություն

Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ից 20-ը ժամանելու է Հայաստան և Ադրբեջան՝ քննարկումներ ունենալու։ Թեև Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակից հայտնում են, որ քննարկվելու են Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման օրակարգը, սակայն Մարթա Կոսի այցն իրականում տեսչական բնույթ է կրում և ոչ միայն տնտեսական բաղադրիչ է ունենալու, այլ նաև քաղաքական։ Կոսը Երևանում քննարկելու է ինչպես ռուսական բիզնեսին և ձեռնարկություններին Հայաստանում դուրս մղելու և փոխարենը արևմտյան կազմակերպություններով լրացնելու հնարավորությունը, այնպես էլ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստվածությունը։

Հիշեցնենք, նույն Մարթա Կոսը դեկտեմբերին Բրյուսելում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը 15 միլիոն եվրո էր խոստացել հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար։ Եվ այժմ հասկանալու է, թե ինչպես է ծախսվում այդ գումարը, առավել ևս որ Եվրամիությունը միայն 15 միլիոն եվրոյով չէ, որ բավարարվելու է և մտադիր է շատ ավելին հատկացնել հակառուսական քաղաքականությանը նոր թափ հաղորդելու նպատակով։

Բայց ԵՄ-ում հրաշալի հասկանում են, որ գումարը առձեռն փոխանցել չարժե՝ հաշվի առնելով գործող իշխանությունների սերը գումարների փոշիացման նկատմամբ։ Ըստ էության, այդ գումարները Հայաստանում ծախսելու համար Եվրամիությունը հատուկ փորձագետների է ուղարկել և առաջիկայում ուղարկելու է ավելի մեծ թվով՝ տեղում իրավիճակը հասկանալու, հնարավորությունները գնահատելու նպատակով, ուստի Մարթա Կոսն անձամբ է այցելում Հայաստան՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար։

Կարինե Սարուխանյան