Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով
Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության գաղափարը սեփականաշնորհելու մեջ:

«Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը՝ իր թիմը համարելով «խաղաղության կուսակցություն»։ Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ «խաղաղության կուսակցություն» եզրույթը հանրային բանավեճի մեջ մտցրել է Տեր-Պետրոսյանը, երբ իր հրաժարականի տեքստում ասել է, որ «խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»։ Ու հիմա Փաշինյանը որոշել է ոչ միայն խաղաղության թեման սեփականաշնորհել, այլ նաեւ՝ «խաղաղության կուսակցություն» անվանումը»,- իր էջում գրել է Զուրաբյանը: Բայց սա միակ սեփականաշնորհումը չէ: Ընդդիմադիր գործիչները վաղուց են նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ընդդիմությունից գաղափարներ են գողանում: Դա ինքնին վատ չէ, եթե անեն բացահայտ` ոչ ծածուկ, հրապարակայնորեն շնորհակալություն հայտնելով ընդդիմությանը՝ փայլուն գաղափարների, իրենց օգնելու համար: Բայց Փաշինյանն ու նրա նախարարներն ընդդիմության մտքերը սեփականում են` առանց որեւէ հղման, առանց աղբյուրները նշելու, ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություն: Կոպիտ ասած՝ ընդդիմությունն ինչից խոսում է, Նիկոլը որսում ու առաջ է տանում: Օրինակ՝ արտոնյալ վարկեր տրամադրելու առաջարկը:

Օրերս էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ շուտով գյուղական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ անտոկոս գյուղատնտեսական վարկեր։ Հայտարարեց ու ավելացրեց. «Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք»: Բայց մտքի հեղինակը ՀՅԴ-ն էր, ոչ թե ՔՊ-ն: Փոքր ֆերմերներին մինչեւ 15 մլն դրամ վարկեր տրամադրելու մասին դրույթը եղել է դեռեւս ՀՅԴ 2021 թվականի ծրագրում: Այսօր էլ դաշնակցականների տնտեսական ծրագրում կա այս կետը: ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է, որ իրենց ծրագրի շնորհանդեսի ժամանակ էլ է այդ մասին խոսվել՝ որ պետությունը կսուբսիդավորի փոքր ֆերմերներին տրվող վարկերի տոկոսները: «Որեւէ մեկն իր ծրագրում վատ բան չի գրում: Այստեղ ավելի կարեւոր է, որ մենք նայենք իշխանական ուժի 5 տարվա ծրագրի կատարողականը, վստահության հարցը: Չափանիշներից մեկը եւ հիմնականն այն է, թե դրված ծրագրային նպատակներն ու խոստումները որ չափով են կատարված: Խոստումները վտանգավոր են, եթե դրանք ի սկզբանե հաշվարկված չեն, հիմնավոր չեն: Եթե խոստումը սուտ է, դա վտանգավոր է»:

Նա չի հետեւում իշխանականների խոսույթին, բայց վստահեցում է, որ ՀՅԴ ծրագրում արտացոլված ցանկացած կետ հիմնված է հաշվարկի եւ հիմնավորման վրա: «Այսպիսի խոստումն ինքնին պատասխանատվություն է, որովհետեւ վաղը, երբ որ որեւէ քաղաքական ուժ իշխանություն դառնա, չափելի խոստումով, հետեւից շահառուն գալու է ու ասելու է՝ խոստացել էիր 15 մլն փոքր տնտեսություններին վարկ, դե տուր, մենք քեզ քվե ենք տվել, ձեւավորել ես իշխանություն, հիմա կատարիր խոստումդ: Սոցիալական ոլորտում մենք ասել ենք, որ թոշակները պետք է ինդեքսավորվեն եւ աճեն: Սա շատ կոնկրետ խոստում է, եւ վաղը քաղաքացին պետք է պահանջի մեզնից: Սա է ազնիվ զրույցը»,- ասում է Թադեւոս Ավետիսյանը:

«Յուրացված գաղափարները շատ-շատ են, պետք է նստեմ, մտածեմ: Դե, քաղաքականության մեջ «քոփիրայթ» չկա»,- ասում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշում է իրենից «գողացված» գաղափարները, որոնց վերաբերյալ նախկինում խոսել է: «Ինչո՞ւ պետք է Երեւանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում` վճարովի. դա անարդար է եւ չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ»,- հայտարարում էր նա դեռ 2020 թվականին: Անցյալ տարվանից, իսկ որոշ տեղերում՝ 26-ի սկզբից, մանկապարտեզները մարզերում դարձան անվճար, եւ այս մասին իրար հերթ չտալով, գլուխ գովելով՝ հայտարարում էին ՔՊ-ական համայնքապետերն ու մարզպետները: ԼՀԿ առաջարկներից էին նաեւ դատավորների վեթինգը, պատերազմը քննող պարիտետային քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը ՔՊ-նն իրականացրեց առաջարկը հնչեցնելուց 2 տարի անց՝ 2022-ին, ոստիկանությունը ՆԳՆ դարձնելը, քննչական ծառայութունները մեկ մարմնում հավաքելը, դեսպանատների շենքերը գնելը: Փաշինյանն այս բոլոր նախաձեռնությունները ներկայացնում է որպես իր կառավարության նվաճումներ՝ խախտելով ընդդիմության հեղինակային իրավունքը: