Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե Դարբինյան

Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան

Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Այս մասին Ջերմուկում՝ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության ու խաղաղության համար, Ջերմուկը դրա վառ օրինակն է:

Միջազգային անվտանգության համակարգը աշխարհում խորը վերափոխումների է ենթարկվում, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել, իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն ազգերի ու պետությունների մեջ շփման՝ այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը: Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՜ պաշտպանական պոտենցիալ, և՜ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր այն խարխլված է: Մեր անվտանգային ծրագիրը ներառում է 6 կետ, առաջին կետը՝ ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն, երկրորդը՝ բանակի վերափոխումն է, երրորդը՝ պաշտպանված երկինքն է, իսկ չորրորդը՝ խելացի սահմաններն են»,- նշել է նա: