Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը

Թուրքիան լրջորեն պատրաստվում է ուժեղ երկրաշարժի

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլի բնակարանային ֆոնդի լայնածավալ վերանորոգման մասին, որը նախատեսված է 2024 թվականին։ Երկրի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարության ղեկավար Մեհմեթ Օզհասեքին ընդգծել է, որ նոր բնակարանները կհամապատասխանեն սեյսմակայուն բոլոր չափանիշներին՝ ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար։ Այս մասին թուրք նախարարը հայտարարել է TV100-ին տված հարցազրույցում։

Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի տարածքում 7 բալից բարձր ուժգնությամբ հզոր երկրաշարժի վտանգի մասին։ Նման երկրաշարժի դեպքում կանխատեսվում է մոտ 90 հազար շենքի փլուզում և 260 հազար բնակելի շենքի վնասում, ինչը կարող է անօթևան թողնել շուրջ 4,5 միլիոն քաղաքացու։

«Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց պետք է ասել ճշմարտությունը. Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ Թուրքիայի համար: Ստամբուլում կա մոտ 6 միլիոն տուն, մոտ 600 հազարում բնակվելը համարվում է ռիսկային, ուստի մեզ անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագիր»,- ասել է Օզհասեքին:

Նա խոստացել է 10 օրվա ընթացքում հաստատման ներկայացնել նախագծի ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվա սկզբին կառավարությունը սկսի դրա իրականացումը։