Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.

«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրը

Միջազգային անվտանգության համակարգն այսօր խորը տրանսֆորմացիա է ապրում: Նման պայմաններում չափազանց կարևոր է տիրապետել ինչպես պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական ներուժի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին և զբաղեցնել սեփական տեղն արևի տակ: Առաջիկա տասնամյակը կորոշի, թե որ երկիրը և որ ժողովուրդը կկարողանան անել դա: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ բացելով կուսակցության կողմից կազմակերպված «Ջերմուկ – 2026» անվտանգության միջազգային համաժողովը

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ», - վստահեցրել է նա։ Կարապետյանի խոսքով՝ անվտանգությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել Հայաստանի ժողովրդի համար, սակայն այսօր այն խաթարված է, և Ջերմուկը դրա վառ ապացույցն է. համաժողովի անցկացման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ երկրի ինքնիշխան տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր:

Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի օր առաջ ներկայացվել է անվտանգության ոլորտում Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը՝ հիշեցնելով, որ այն ներառում է վեց առանցքային կետ։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջին կետը ենթադրում է ուժեղ դիվանագիտության առկայություն, որը պետք է Հայաստանի համար ապահովի երկարատև խաղաղություն։ Ծրագրի կարևոր ասպեկտներից է նաև բանակի խորը տրանսֆորմացիան՝ ուժեղ բանակի ստեղծումը և պաշտպանական համակարգերի ավտոմատացումը։ «Երրորդ՝ պաշտպանված երկինքը։ Մեր երկիրը տեսել է, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ և տեսել է, որ այսօր՝ այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի երկարաժամկետ ապահովության համար՝ թե քաղաքացիական, թե ռազմական ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին», - վստահեցրել է Նարեկ Կարապետյանը։

Չորրորդ կետը՝ «խելացի սահմանների» ստեղծումն է։ «Այսօր Հայաստանում շատ են խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն խելացի անասնագոմերի մասին, բայց մոռանում են, որ մեր սահմանները մեծամասամբ 20-րդ դարի սահմաններ են հիշեցնում։ Իրականությունը այնպիսին է, որ տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմանին են և պահում են մեր երկրի անդորրը և որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին», - ընդգծել է նա՝ բացատրելով, որ կուսակցությունն առաջարկում է մարդկանց փոխարինել տեխնիկական միջոցներով. առաջնագծում պետք է լինեն տեխնոլոգիաները, այլ ոչ թե մարդիկ։

«Մեր առաջարկը լինելու է փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը պետք է տեխնիկական միջոցները լինեն, ոչ թե զինվորները։ Այդտեղ մենք ունենք առաջարկ, ունենք թիմակիցներ և հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ՝ Հայաստանի անվտանգային այդ կոնցեպցիան մշակելու համար՝ խելացի սահմանին», - հավելել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ տարբեր ժամանակաշրջանների փորձը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերությունը առանցքային դեր է խաղում պետության անվտանգության ապահովման գործում, իսկ դրա բացակայությունը լուրջ խնդիր է: Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամի՝ Հայաստանը, որպես էական ռազմական բաղադրիչ ունեցող երկիր, կարող է իրեն թույլ տալ սեփական պաշտպանական արդյունաբերությունը, պարզապես անհրաժեշտ է այլ մոտեցում

«Սա է մեր ծրագիրը՝ ռազմական արդյունաբերության, «խելացի սահմաններ», ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ և, ամենաառաջինը՝ իհարկե, ուժեղ դիվանագիտություն», - հայտարարել է նա՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ծրագրի իրականացման մեկնարկը տրվել է հենց սահմանամերձ դարձած Ջերմուկում: «Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրները հրատապ են։ Մենք սպասելու ժամանակ չունենք և սկսում ենք գործել հենց այսօր՝ առաջին քայլերն անելով ուժեղ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։