Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ)
Newmag հրատարակչությունը «Ֆասթ Բանկ»-ի հովանավորությամբ հայերեն է թարգմանել և տպագրել համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ադամ Գրանտի երկու հայտնի գրքերը՝ «Ինքնատիպները» և «Թաքնված ներուժը»։ «Ինքնատիպների» հեղինակը պատմում է, թե ինչպես դառնալ ստեղծագործ, հակադրվել խմբային մտածողությանը և իրականացնել ոչ ստանդարտ գաղափարներ: Նա գիտական հետազոտություններով և իրական օրինակներով է ցույց տալիս, որ ստեղծագործությունը հմտություն է, որը կարելի է զարգացնել՝ հաղթահարելով վախը, ժամանակին գործելով։ Իսկ «Թաքնված պոտենցիալը» գիրքը խոսում է յուրաքանչյուր մարդու ներսում թաքնված հնարավորությունների մասին: Հեղինակն օգտագործում է կրթության, առաջնորդության և մոտիվացիայի իրական օրինակներ՝ ցույց տալու համար, որ հաջողությունը կախված է ոչ թե բնածին տաղանդից, այլ կարողությունների մշակումից։
«Ֆասթ Բանկի հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է, որովհետև և' բանկային միջավայրը, և' գրական միջավայրն իրար մոտ են մի քանի առումներով. ինքնուրույն մտածող մարդկանց հարաբերություններ են բանկային համակարգում», - նշել է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
«Ֆասթ Բանկ»-ը կարևորում է կրթության և ընթերցանության խթանումը՝ հավատալով, որ գիտելիքն ու նորարար մտածողությունը կարևոր նախադրյալներ են անհատի և հասարակության առաջընթացի համար։ «Ֆասթ Բանկ»-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ընդգծում է, թե ինչպես ընթերցանությունն ու գիտելիքը կարող են շարժիչ ուժ դառնալ՝ նոր գաղափարների իրագործման և հաջողության հասնելու համար։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է