Անորակ թատրոն՝ օրը ցերեկով
Հանրության ուշադրությունը իրենց վրա սևեռելու, օրակարգն իրենց ներկայությամբ լցնելու, այդկերպ իրական խնդիրներից մարդկանց շեղելու համար Նիկոլ Փաշինյան-ը ոչնչի առջև կանգ չի առնում։ Ու թեպետ երբեմն նրա քայլերը անհեթեթ են թվում, իրականում ամեն բան հստակ հաշվարկված է։ Օրեր առաջ Աննա Հակոբյան-ը հայտարարել էր, թե իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է։ Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, թե իբր զույգը գնացել է ԶԱԳՍ ու ձևակերպել ամուսնությունը։
Այսօր առավոտյան Աննա Հակոբյանը տեսանյութ է տարածել, հայտարարել է, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Հակոբյանը հստակեցրել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը ավարտվում է, քանի որ իրենց միջև այլ ամուսնություն չկա։ Հակոբյանը հայտնել է, որ պետությանն է հանձնում իր բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք եղել են արարողակարգային նվերներ։ Նա ասել է, որ ապրելու է վարձակալած բնակարանում, չունի մեքենա, չի ունենալու պետական պահպանություն։
Րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Աննա Հակոբյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։
Լրագրող ամուսինները, անկախ ամեն ինչից, հրաշալի են տիրապետում ձևակերպումներին, ուստի դժվար չէր ի սկզբանե առանց սեթևեթանքների տեղեկացնել, այլ ոչ թե օրեր շարունակ «ցնցել համացանցը», վերջում էլ հայտարարել, թե ամուսնալուծվել են։ Կարելի էր, իհարկե, զույգին իրարից անկախ երջանկություն մաղթել, եթե չլիներ Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը՝ «Չեմ հավատում»։
Սոնա Գալստյան




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը