Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին. Ավետիք Չալաբյան«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիրԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համարԳիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

««Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։

Արձանագրելով.

1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։

2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։

3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։

4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։

5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։

6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։

7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։

Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝ Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․

1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,

2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,

3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։

Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին»,-ասված է հայտարարության մեջ: