Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով
Մարտի 8-ը հիանալի առիթ է ևս մեկ անգամ ժպիտ պարգևելու սիրելի կանանց և աղջիկներին, սակայն ճիշտ նվեր ընտրելը երբեմն բարդ խնդիր է դառնում։ Վերջին տարիների սպառողական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց շուրջ 60%-ը դժվարանում է կողմնորոշվել մարտի 8-ի նվերի հարցում:
Հարց է առաջանում՝ ի՞նչ նվիրել սիրելի կանանց և աղջիկներին, որ իր մեջ համատեղի և՛ էսթետիկը, և՛ գործնականը։ Յուրաքանչյուր կին կարևորում է իր խնամքն ու արտաքին տեսքը։ Իսկ ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է դառնալ կերպարի կարևոր շեշտադրումը՝ փոխանցելով անհատականությունը և տրամադրությունը։
Առհասարակ, տոնական այս շրջանում առողջության և գեղեցկության ծառայությունները և աքսեսուարները ամենապահանջված նվերների շարքում շարունակում են պահել իրենց ամուր դիրքերը։ Տոնական գնումների ժամանակ հատկապես մեծանում են նաև անկանխիկ վճարումները, քանի որ դրանք թույլ են տալիս խնայել ժամանակը և արագ կազմակերպել գնումները։ Հենց այստեղ օգնության է գալիս Idram&IDBank-ը՝ առաջարկելով շահավետ լուծում։
2026թ․ մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ կատարելով Idram QR վճարումներ Idram&IDBank հավելվածի «Առողջություն և գեղեցկություն», ինչպես նաև «Աքսեսուարներ» կատեգորիաների վաճառակետերում, կարող եք ստանալ մինչև 10% ակնթարթային Idcoin: Այսպիսով՝ ցանկալի նվերը կարող է ուղեկցվել նաև հաճելի idcoin-երով։
Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջական ցանկը հասանելի է համապատասխան հղումներով՝ «Առողջություն և գեղեցկություն» և «Աքսեսուարներ» կատեգորիաներում, ինչպես նաև Idram&IDBank հավելվածի գլխավոր էջի վաճառակետերի ենթաբաժնում՝ նույն կատեգորիաներում։
Արշավի շրջանակում մեկ հաճախորդին նշված կատեգորիաներում կատարված բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է տրամադրման առավելագույնը 5000 idcoin:
Բացի այդ, արշավին մասնակցած և Բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն և կդառնան Բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո)։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է