Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ) Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածովՓաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին. Ավետիք Չալաբյան«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիրԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համարԳիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
Քաղաքականություն

Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից

Փաշինյանական իշխանության անողնաշարությունը հրաշալի հնարավորություն է դարձել Ադրբեջանի համար՝ ամենավայրագ ու զազրելի քարոզչական նարատիվները առաջ տանելու, Հայաստանին և հայ ժողովրդին ոճրագործությունների մեջ մեղադրելու համար, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները կամ «ջուր են առել բերանները», կամ լավագույն դեպքում հերթապահ ու ոչինչ չասող հայտարարություններ են տարածում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է բացել, իր խոսքում էլ Հայաստանի պետությանը մեղադրելով Խոջալուում կատարվածի մեջ։ Մինչդեռ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն էր ժամանակին պնդել, որ Խոջալուում ազգակիցներին գնդակահարել են հենց Ադրբեջանի Ժողճակատի մարտիկները՝ երկրում հեղաշրջում անելու համար։ Ներկայումս Ալիևի ռեժիմի ամենաջերմեռանդ քարոզիչ Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005-ին Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիների հետ զրույցից հետո գրել էր՝ «Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերը բարձրախոսներով նախազգուշացնում էին ծրագրվող գործողության մասին և քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ ավանից՝ շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով՝ մարդասիրական միջանցքով։

Միջանցք իրականում եղել է, այլապես ամբողջությամբ շրջափակված և արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները չէին կարող օղակը ճեղքել և շրջափակումից դուրս գալ։ Խոջալուցիների մի մասը, չգիտես ինչու, ուղղվել է դեպի Նախիջևանիկ, որը հայկական վերահսկողության տակ էր։ Թվում է, թե Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թե խոջալուցիների փրկությանը, այլ՝ մեծ արյան՝ Մութալիբովին գահընկեց անելու ճանապարհին»։

Հայաստանի իշխանությունը հարկ չի համարել փաստերով հակադարձել Բաքվին։ Փոխարենը Թուրքիայից են հայտարարություն արել՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Նշվում է, որ բոլոր այդ միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի կառավարության, մասնավորապես՝ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը։

Իսկ այսօր լրանում է 1988 թ. Սումգայիթում Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի օրը։ Նիկոլ Փաշինյանից ոչ մի բառ, թերևս զբաղված է ամուսնալուծության հարցերով։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն անատամ մի հայտարարություն է տարածել, որը միայն խղճահարություն ու հայհոյելու ցանկություն է առաջացնում։

Սերինե Բադալյան