Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարքԹուրքական ազդեցությունն Աբխազիայում աճում է ընդդիմադիր թեկնածուի պատճառովԱկնհայտ է, որ ՀՀ վարչապետն իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն. Հայ դատ Մենք պատրաստ ենք նաև հետագայում զարգացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ ԵԱՏՄ շրջանակում. Կոպիրկին Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղար Մեր պարտքն է պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելը․ Մհեր Ավետիսյան «Բարսելոնա»-ն 7-1 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին «ՀայաՔվեի» ասուլիսն ընդդեմ Երևանում տրանսպորտի թանկացման«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերըԱՄԷ-ում կկառուցվի աշխարհի ամենամեծ արևային էներգիայի կուտակման կայանը Գյումրիում հրդեհ է բռնկվել եկեղեցու նկուղում «Որոշել եմ ձեզ հետ կիսվել իմ կյանքի ամենակարևոր իրադարձությամբ». դերասանուհի Եվա Զոհրաբյանը բալիկի է սպասում Զելենսկին ժամանել է Լեհաստան «Եթե Մանոն աշխատանք չտաներ, գուցե ես այսօր դստերս հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի». Սարգիս Գրիգորյան Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանի «փրկիչ» Փաշինյանը սրբագրում է Ցեղասպանության պատմությունը և հերթական հոդվածը շալակում Արտառոց դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Շվեյցարիայում
Մշակույթ

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում Երևանում՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենան հայտնի ռուս դաշնակահար Դենիս Մացուևի համերգները:

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Դասականն ու ջազը» համերգը, որին Մացուևը ելույթ կունենա ռուս առաջադեմ երաժիշտների հետ։ Ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի և Շոստակովիչի ստեղծագործությունները։

Նոյեմբերի 9-ին դաշնակահարը հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Ֆրանց Լիստի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։

«Մշակութային և կրթական նախաձեռնություններին աջակցելը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է: Մենք ուրախ ենք մասնակցել նման կարևոր նախագծին և մեր ներդրումն ունենալ երկրի մշակութային կյանքում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Դենիս Մացուևի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների և համերգային ծրագրերի մշտական որակի հետ։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին մեծ երաժշտի համերգների իրականացմանն աջակցելու համար»,- նշել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։

Նշում:

Դենիս Մացուև՝ ՌԴ ժողովրդական արտիստ և միջազգային մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր։

ՎՏԲ-ՀայաստանԲանկըվերահսկվումէՀՀԿԲկողմից: