Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ինձ պետք եկավ 30 տարի հասկանալու համար, որ կյանքը միայն նպատակներին հասնելու մեջ չէ». Էվելինա ԽանոյանՀանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններՈւժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանԵս դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ ՄխիթարյանՀասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցԿոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված էՎստահություն և հասանելիություն ողջ աշխարհում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստըԹեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամConverse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ) Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածովՓաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով
Հասարակություն

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված է

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։

Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։

Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։
Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15․35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։