Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ինձ պետք եկավ 30 տարի հասկանալու համար, որ կյանքը միայն նպատակներին հասնելու մեջ չէ». Էվելինա ԽանոյանՀանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններՈւժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանԵս դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ ՄխիթարյանՀասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցԿոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված էՎստահություն և հասանելիություն ողջ աշխարհում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստըԹեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամConverse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ) Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածովՓաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից

 

  • Ամերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:
  • Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:

Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:

Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», - նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք  «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», - ասում է նա։

Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է  մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։

MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։

ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», - նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:

Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական

Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։

Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։

Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։